Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիրը
ՍՊՈՐՏՓարիզում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: France Football հեղինակավոր պարբերականը մարզական լրագրողների քվեարկության արդյունքում կընտրի տարվա լավագույն ֆուտբոլիստին:
«Ոսկե գնդակ» մրցանակը շնորհվում է 1956 թվականից: 2010-2015-ը France Football-ը մրցանակը հանձնում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ:
Եվրոպական մամուլի համաձայն՝ այս տարի «Ոսկե գնդակը» բաժին է հասնելու Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն արժանացել էր նաեւ այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը ՖԻՖԱ-ի վարկածով:
2008 թվականից «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: