Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետք է պնդել, որ ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքների գնումը կատարվի ռուսական ռուբլով. տնտեսագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրասիական տնտեսական միությունում երկրների միջև ապրանքների առևտուրն ազգային արժույթով իրականացնելու գործընթացի կողմնակից է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Նրա կարծիքով` պարտադիր պետք է պնդել, որպեսզի ԵԱՏՄ շուկայում ռազմավարական ապրանքերի գնումը, օրինակ, գազի դեպքում, կատարվի ռուսական ռուբլով: «Մենք դրանով կշահենք, որովհետև երկու անգամ կոնվերտացիա չենք կատարի, 1.5 միլիարդ տրանսֆերտ ե նք ստանում ռուսական ռուբլով, իսկ վճարում ենք 400 միլիոն գազի համար դոլարով: Տրանսֆերտներն ուղղակիորեն կծառայեն վճարումներին: Երկրորդը` ապահովագրված կլինենք ազգային արժույթի փոխարժեքի տատանումներից և դա պատճառ չի հանդիսանա էներգակիրների գների բարձրացման համար: Երրորդ`ուսական ռուբլու նկատմամբ ճնշումը կիջնի: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ դա ԵԱՏՄ պայմանագրի 64 հոդվածի` մեզ համար նպաստավոր պահանջներից է բխում»,- ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Բացի այդ` տնտեսագետը Հայաստանի տնտեսության աճին խոչընդտող փակ շղթայից դուրս գալու ուղիներ առաջարկեց: Նրա խոսքով`Հայաստանում ներմուծման ծավալը 3 անգամ ավելի է, քան արտահանմանը, ինչի պատճառով ՀՀ Կենտրոնական բանկը ձգտում է պահել դրամի փոխարժեքը, հակառակ դեպքում`ներմուծվող ապրանքների գները կաճեն ու դա կբերի գնաճի: Բայց մյուս կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի միջև տարբերությունն ամենամեծն է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: «Եթե գնաճը մեզ մոտ 3.2 տոկոս է, վերաֆինանսավորման տոկոսադրույ քը` 10.25 տոկոս, ապա ՌԴ-ում 12.4 տոկոս գնաճի պայմաններում (տվյալները հոկտեմբերի վերջի դրույթամբ են) վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 տոկոս է: Սա նշանակում է, որ մենք վարում ենք թանկ փողերի քաղաքականություն, ու մեր տնտեսությունում ներդրումների կատարումը դանդաղում է, այդ դեպքում էլ դժվար է կազմակերպել տնտեսության զարգացումը»,-նշեց Թավադյանը:

Տնտեսագետի խոսքով` մի կողմից` ներմուծումը էապես գերազանցում է արտահանմանը, դրա համար ստիպված ենք պահել փոխարժեքը, մյուս կողմից էլ` արտահանումը զարգացնելու համար պետք է փոխարժեքը սահուն արժեզրկվի:

«Արտահանման անկումը, միջազգային պահուստների նվազումը, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, փողայնացման ցածր մակարդակն են բերել այս իրավիճակին: Այս շղթայից դուրս գալու համար դրամի սահուն արժեզրկում է անհրաժեշտ, որևէ կտրուկ գործողություն տնտեսությունում անընդունելի է: Այս փողի սովի պայմաններում փողայնացման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել. նորմալ զարգացող երկրներում այն պակաս չէ 70 տոկոսից, մեզ մոտ 36 տոկոս է: Ես նաև կարող եմ վստահորեն ասել, որ 8 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքի դեպքում որևէ էական գնաճային երևույթնե ր չեն դիտվի, իսկ դա ակնհայտորեն նպաստավոր կլինի մեր տնտեսության զարգացման համար»,-նկատեց տնտեսագետը` ավելացնելով, որ երբ փոխարժեքը երկար ժամանակ մնում է անփոփոխ, ներմուծվող ապրանքներն ազգային արժույթով սկսում են աճել, իսկ ճգնաժամային իրավիճակում սեղմված զսպանակը բացվում է:

Տնտեսագետը նաև նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը կլինի ոչ միայն գների կայունության, այլև ֆինանսական կայունության ապահովումը: «Սա նպաստավոր է, որ դրամավարկային քաղաքականությունն ավելի ճիշտ ու համակարգված իրականացվի` հաշվի առնելով գնաճի փոխկախվածությունները բոլոր առանցքային ցուցանիշների հետ»,-եզրափակեց Աշոտ Թավադյանը:

2015 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով` արտահանումը նվազել է 0,9 տոկոսով (1 միլիարդ 095.6 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 361.7 մլն դոլար): 

 

Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան