Ժակ Ֆոր. Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նրա խոսքով, Ղարաբաղի բնակչությունը հայկական է, եւ այն չի ուզում փոխել իր կարգավիճակը: «Սա իմ անձնական համոզմունքն է, բայց պարզ է, որ նշված արդյունքը պետք է արտահայտվի ազատ կամարտահայտության միջոցով: Ես անձամբ, հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի»,-ասել է Ժակ Ֆորը:
Նախկին ֆրանսիացի համանախագահը նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կնախընտրեին քայլ առ քայլ մոտեցումը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



