Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոչ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին հրավիրել ոստիկանություն...Շարմազանով

ՎԻԴԵՈ

AsekoseNews-ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփեց քարոզարշավի ութերորդ օրը:

«Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասաց նա:

Նա հատկանշական համարեց, որ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը: Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այսօր Փաշինյանը իր հետ քայլածներին կարգում է դեպուտատ և նախարար: «Հորդորս իրեն, որ շատ չուրախանա Կարթագենի կործանումով, որովհետև այսօր մարդկությունը Հանիբալին հիշում է որպես ճշմարիտ հերոս, իսկ Ներոնին՝ որպես ստահակ: Մի՛ ոգևորվեք, ժամանակը բոլորիս գնահատականը կտա»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այսօր հանրապետությունում՝ Լոռու մարզում, օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ թեկնածուների օգտին, հրավիրվում են ոստիկանական բաժիններ:

«Բացատրական զրույցներ են անում՝ չարժե աշխատել ՀՀԿ-ի համար: Ձեր ի՞նչ գործն է, դուք ի՞նչ իրավունք ունեք Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին ասել, թե՝ քանի ընտրությունը չի ավարտվել, գնացե՛ք, բա Փաշինյանը ներգաղթի կողմնակից էր: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանության բաժանմունքներ և ասել՝ մի՛ աշխատեք հանրապետականների օգտին»,- ասաց նա և իրենց կողմնակիցներին կոչ արեց ոչ մի բանից չվախենալ:

«Որևէ բանից չվախենաք՝ ոստիկանություն կլինի, ԱԱԾ կլինի, մարզպետ, փոխմարզպետ կլինի, Նիկոլ Փաշինյանի մտերիմ թե մերձավոր կլինի, դուք որևէ անօրինական բան չեք անում», -ասաց նա և կոչ արեց քվեարկել համար 1-ին` ՀՀԿ-ին, քանի որ միայն ՀՀԿ-ն է, որ կարող է դիկտատուրայի դեմն առնել:

Ֆրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե