Նեյմարը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա 2 խաղերը
ՍՊՈՐՏՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Ստրասբուրգի» ու «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության հաջորդ 2 տուրերի խաղերին, գրում է L’Equipe-ը:
«Բորդոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում 26-ամյա բրազիլացին ստացել է վնասվածք, որը կապված է նրա նախորդ վնասվածքի հետ:
ՊՍԺ-ի մարզչական շտաբը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Նեյմարին, որպեսզի նա պատրաստ լինի սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը (դեկտեմբերի 11-ին):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



