Կրակոցներ Երևանում. կա 3 վիրավոր, դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիշերը կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են:
Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



