Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պահածոյի գործարանի 65 աշխատակցի ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



