Հռոմի մոտակայքում բենզատար մեքենա է պայթել. կան զոհեր և տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Լացիո կենտրոնական շրջանում՝ Հռոմից ոչ հեռու, պայթյուն է որոտացել ավտոլցակայանում, որի պատճառով հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով իտալական աղբյուրին, միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 17-ը տուժել են: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին:
Զոհվածներն են փրկարարներից մեկն ու պատահական անցորդը: Տուժածների թվում տասնյակ փրկարարներ կան:
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի և դրան հաջորդած պայթյունի պատճառ է դարձել բռնկված բենզատարը: Վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Ներկա պահին փակվել է լցակայանի մոտակա փողոցների մի մասը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



