Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Ցավոք, զինծառայողին մահացած են գտել»,- ասաց Ալթունյանը:
Նա հավելեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանն է:
Ավելի վաղ ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել էր գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



