Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարուժան Բաբաջանյան. «Ազգային ժողովը «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է Տավուշի մարզից ԲՀԿ տարածքային ընտրական ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանը: Թեկնածուի հետ զրույցում ամփոփել ենք քարոզարշավը, խոսել նաև ծրագրերի, առաջնահերթ քայլերի անհրաժեշտության մասին:

Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Վարուժան Բաբաջանյանն արձանագրեց, որ դեռևս հեռու ենք բացարձակ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց:

«Խնդիրը իշխանությունների կամքի բացակայությունը չէ, պատճառը երկար տարիներ արմատավորված քաղաքական մշակույթն է: Մարդիկ դեռևս սովոր են ընտրություն կատարել՝ առաջնորդվելով խնամի–ծանոթ–բարեկամ ինստիտուտով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում մյուս ընտրություններին մենք արդեն ամբողջովին այլ պատկեր կունենանք»,–ասաց թեկնածուն:

ՀՀԿ–ի համար գիշեր–ցերեկ ձայներ ապահովողները ծվարել են գործող իշխանության գրկում

Իսկ թե ի՞նչ է պետք իրապես ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար, մեր զրուցակիցը շեշտեց. «Ցանկացած դեպքում, հատկապես երբ տեղի ունեցածը ոչ թե ֆորմացիայի, այլ իշխանության փոփոխություն է, պետք է սպասենք, որ նախ թուլանա իներցիան, որովհետև, ամեն դեպքում, դեռ որոշակի կոնտինգենտ կա, որն անպայման ուզում է տեղավորվել իշխանության հովանու ներքո: Շատերը, որոնք գիշեր–ցերեկ ՀՀԿ–ի համար էին ձայներ ապահովում, հիմա ծվարել են գործող իշխանության գրկում: Կոնկրետ մեզ մոտ այդպիսի պատկեր կա. մարդիկ կային, որոնք նույնիսկ մինչև ապրիլի 22–ը փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, հիմա շատ հարմար տեղավորվել են իշխանական ուժին մոտ, և նրանց համար ձայներ են ապահովում: Իսկ նման իրավիճակ չունենալու համար, կարծում եմ, գործընթացները պետք է զուգահեռ ընթանան. աստիճանաբար անցում ռեյտինգայինից՝ դեպի ավելի քաղաքական ընտրության, ինչի արդյունքում էլ իներցիան գնալով կթուլանա»:

Վերոնշյալ անձանց՝ «կոնտինգենտ»–ի վերաբերյալ քաղաքացիների արձագանքն ու հակազդեցությունն այս փուլում, ըստ թեկնածուի, այդքան էլ բուռն չէ: Մի շարք պատճառներով նա դա բնական է համարում, բայց նաև հավելում է. «Կարծում եմ, որ հասարակությունն այս ընտրություններից հետո աստիճանաբար պետք է փորձի բոլոր դետալներն իրենց տեղում դնել, որովհետև նախորդ իշխանության արատավոր կադրերով չես կարող կառուցել նոր համակարգ և նոր որակի իշխանություն: Կներեք բառիս համար, բայց եթե «տասովչիկների» ինստիտուտը չվերանա, որի ներկայացուցիչները ցանկացած իշխանության կողքին են, ապա մենք, ըստ էության, որևէ առաջընթաց չենք արձանագրի»:

Զերծ՝ իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից

Անդրադառնալով քարոզարշավի հռետորաբանությանը, որի ժամանակ, ըստ որոշ կարծիքների, ստվերվեց գաղափարական պայքարը, Վ. Բաբաջանյանն ասաց. «Նախ՝ շատ սխալ մարտավարություն է ընտրվել տարիներ շարունակ: Ընդհանրապես՝ իշխանությունը ընտրությունների ժամանակ ծրագրեր բերող է, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը՝ դրանք քննադատողը: Այսինքն՝ չի լինում այնպես, որ քննադատի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այս առումով բավականին աբսուրդային պայքար էր: Ըստ էության՝ ավելի շատ լեզվակռիվ է, քան քաղաքական գործընթաց, քաղաքական բանավեճ ու քաղաքական ծրագրային բախում»: Իսկ թե որքանո՞վ հաջողվեց նման ընտրապայքարում ընտրողին հասցնել ծրագրային ուղղությունները, Վարուժան Բաբաջանյանը նախ ընդգծեց, որ իրենք այլ մարտավարություն են ընտրել: 

«Մենք որդեգրել ենք ավելի գաղափարական ու ծրագրային դիրքորոշում: Ինքս չեմ մտել լեզվակռիվների ու նման բախումների մեջ, ներկայացրել եմ իմ ծրագրերը: Կարողացել եմ հանրությանը հասցնել, թե ինչ եմ պատրաստվում անել և փորձել եմ գծագրել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական գործչի ու ԱԺ պատգամավորի կերպարը: Այդ առումով, կարծում եմ, շատ ավելի շահեկան վիճակում ենք, որովհետև հասցրել ենք խոսել ծրագրերից, գաղափարներից, կերպարից և զերծ մնացել իրար վրա քարեր և ցեխ նետելու անպտուղ հռետորաբանությունից:

«Որքան վատն էին նախկին իշխանությունները» կամ՝ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» լոզունգներով

Որպես հեղափոխության ավարտ՝ մատնանշվում են ԱԺ ընտրությունները, որից հետո պետք է այլ իրականություն լինի, իսկ հիմքում՝ ոչ թե խոսքերը, այլ աշխատանքը: Վ. Բաբաջանյանն այս առումով անելիքների իր պատկերացումն ունի:

«Ճանապարհը պարզ է և հստակ: Տեսարաններից պետք է անցնել հաց արարելուն: «Տեսարաններ և հաց» բանաձևը կարող է աշխատել առավելագույնը մինչև ընտրությունները: Ընտրություններից հետո, երբ արդեն սոցիալական, քաղաքական և մյուս խնդիրները շատ ավելի սուր կդրվեն հասարակության առաջ, այդ ժամանակ այլևս հնարավոր չի լինի մարդկանց «կերակրել» այն լոզունգներով, թե որքան վատն էին նախկին իշխանությունները, որքան վատն էին նրանց կադրերը կամ նրանց վարած քաղաքականությունը: Ճանապարհը հստակ է՝ գնալ ցավոտ բարեփոխումների, գնալ օրենսդրական, ներդրումային դաշտի հստակեցման ճանապարհով, և սկսել կետ առ կետ մշակել տնտեսական փոփոխությունների հայեցակարգ: Եթե առաջիկա վեց ամիսների ընթացքում հասարակությունը իր գրպանի վրա շոշափելի աճ չզգա, եթե այդ ընթացքում օրենսդրական խութերը չվերացրեցինք, և մարդը չզգաց, որ պետական մեքենան սկսել է արդյունավետ աշխատել, հասարակությունը կընկնի խոր ապատիայի մեջ և այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի նրան ստեղծագործական հուն վերադարձնել: Ընտրություններից հետո այլևս հնարավոր չէ նույն հռետորաբանությամբ շարունակել, ասել, որ «ամեն ինչ վատ է, գանք իշխանության՝ փոխենք»: Այլևս ունենալով բացարձակ լեգիտիմություն՝ պարտավոր են լուծել այդ մարդկանց խնդիրները: Հիմա արդեն ամեն օր և ժամ հասարակությունը պետք է լծվի ստեղծագործ աշխատանքի: Կունենանք դա՝ հեղափոխությունը երկրի համար դրական ազդեցություն կունենա, չենք ունենա՝ կլինի խորը հիասթափված հասարակություն, որը կհավաքի վերջին իրերն ու կլքի երկիրը: Չգիտեմ, թե ինչ պատկեր կունենանք կառավարությունում, բայց իշխանությունը հաջորդ օրվանից մի կողմ պետք է դնի պոպուլիզմը և զբաղվի կոնկրետ տնտեսական քաղաքականությամբ»:

Նա շեշտեց՝ ցանկացած քաղաքական ուժի, իշխանության և ցանկացած հեղափոխության առանցքը մարդու բարեկեցությունը բարձրացնելն է. «Ցանկացած իրադարձության հիմքում պետք է լինի երկրի տնտեսական աճը: Եթե քաղաքական ուժը տնտեսության զարգացման տեսլական չունի և առաջնորդվում է միայն մասսաներին գրգռելով ու նրանցից միայն ձայներ կորզելով, նշանակում է, որ այդ ուժը պետք է ուղղակի նետվի քաղաքական աղբանոցը: Եթե իշխանությունը, քաղաքական ուժերը տնտեսական բարեփոխումների կամք չունեն, նրանք այս արևի տակ գոյության իրավունք չպետք է ունենան»:

Սահման պահող գյուղերը պետք է սկսեն շնչել. ի՞նչ է ակնկալում տավուշցին

Որպես ռեյտինգային թեկնածու, խոսելով արդեն տարածաշրջանային ու մարզային խնդիրներից՝ այդ համատեքստում մեր զրուցակիցը իր ծրագրից զարգացման մի քանի ուղղություն նշեց. «Տավուշում ևս մարդիկ ակնկալում են ենթակառուցվածքների բարելավում, ինչը ցանցային բիզնես զարգացնելու հնարավորություն կտա՝ կլինեն թե՛ գյուղատնտեսական բիզնես ծրագրեր, թե՛ փոքր արտադրություններ: Գյուղատնտեսության հարցում հստակ է՝ ջուրը հասցնել հողին, որ գյուղացին կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել: Պետք է ստեղծել նաև արտոնյալ հարկային դաշտ, որտեղ գյուղացու համար շատ ավելի ձեռնտու կլինի իր գյուղում, գյուղաքաղաքում զբաղվել ձեռներեցությամբ, քան, օրինակ, գնալ Ռուսաստան և, հեռու լինելով տնից, հարազատներից, նման այլ գործունեությամբ զբաղվել»:

Նա ընդգծեց, որ այս առումով մի քանի առաջարկներ մինչ այս արդեն արել է, բայց արձագանք չկա:

Ծրագրում առկա ուղղություններից մեկն էլ հետևյալն է. «Մարզերում կան զորամասեր, որոնց համար գյուղատնտեսական արտադրանքը մեծամասամբ ներմուծում ենք: Ի վերջո, պետությունը գումար է ծախսում, բայց պետությունը պետք է հաշվարկի և իր գումարներն ավելի ճիշտ ծախսի իր երկրի ներսում: Մեծ հաշվով՝ հարկավոր է ստեղծել գյուղացիական տնտեսությունների ցանց, որը սնում է բանակին: Սա է իմ առաջնահերթ ծրագրերից մեկը, որի արդյունքում հնարավոր կլինի մեր ունեցած գումարներն ուղղորդել ոչ թե օտար պետությունների գյուղատնտեսության զարգացմանը, այլ սեփական երկրի, մարզի, գյուղի: Սրանք մանր հարցեր չեն: Պատկերացրեք՝ զորանոցները շրջապատող համայնքներում ստեղծվում է ցանցը, մարդիկ սկսում են իրենց հողը մշակել և արդյունքում արտադրանքի իրացման խնդիր չեն ունենում: Ընդամենը մեկ–երկու տարում գյուղերում տնտեսական բավականին մեծ ակտիվություն կլինի: Սա է ճանապարհը՝ ուրիշ ճանապարհ չկա: Մեր ունեցած ռեսուրսները պետք է օգտագործենք, որ հատկապես սահման պահող գյուղերը սկսեն շնչել»:

Որ ավելի խոր հիասթափություն չունենանք

Ամփոփելով՝ Վարուժան Բաբաջանյանն իր կոչը հղեց ընտրողներին:

«Բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ և ընկերներ տարբեր եղանակներով փորձում են խնդրել, ճնշել, համոզել ու ասել՝ ընտրեք նրան՝ մեր ընկերն է, լավ տղա, կամ մյուսը մեր բարեկամն է, մեր հորեղբոր աղջիկը, մորաքրոջ տղան... Մեր հանրությունը պետք է հասկանա, որ վաղն ԱԺ–ում այդ մարդկանցից չի կարող պահանջատեր լինել: Եթե մարդն ունակ չէ օրենքներ գրել, և չի հասկանում՝ օրենքն ինչ է, ու գնում է ԱԺ միայն նրա համար, որ իր շուրջը տարբեր նկատառումներով ավելի շատ հեղինակություններ են հավաքվել, կամ ավելի մեծ ազգի ու գերդաստանի ներկայացուցիչ է, մենք այս շանսը ևս տանուլ կտանք: Իսկ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, չեն մտնի խորհրդարան, և կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Միակ կոչս ու խնդրանքս հետևյալն է. բոլորին մեկ առ մեկ ուսումնասիրել, հասկանալ նրանց հնարավորությունները և կատարել բացառապես քաղաքական ընտրություն, որովհետև ԱԺ–ն լավ մարդկանց «բեսեդկա» չէ, որտեղ հավաքվում են, կենացներ կամ միմյանց հասցեին լավ բաներ ասում: ԱԺ–ն քաղաքական ամբիոն է, քաղաքական պայքարի, հայեցակարգերի մշակման ամբիոն, ուր պետք է գործուղել բացառապես քաղաքական գործիչների: Այս ուղերձը կընդունենք, կընկալենք՝ կունենանք բոլորովին այլ որակի խորհրդարան: Չընկալեցինք և կրկին հին մեթոդներով շարունակեցինք ԱԺ գործուղել խնամի, ծանոթ, բարեկամների, կունենանք շատ ավելի խորը հիասթափություն և տխուր արդյունք, քան մինչ այժմ ենք ունեցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան