Թուրքիայում արգելվել է «Լոկ բռնապետ» թատերական ներկայացման բեմադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում արգելվել է «Լոկ բռնապետ» կոչվող թատերական ներկայացման բեմադրությունը, որում խաղում է պատգամավոր Բարըշ Աթայը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ քաղաքական թեմատիկայով ներկայացումն արգելվում է ոչ առաջին անգամ. ավելի վաղ ներկայացման բեմադրությունը մի քանի անգամ խոչընդոտվել է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:
Անթալիայի ինքնակառավարման մարմինը պատճառաբանում էր, որ արտակարգ դրության պայմաններում նման ներկայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական կարգի և անվտանգության վրա:
Սակայն, ինչպես պարզվեց, իշխանությունները մտադիր չեն արտոնել ներկայացման կայացումը նաև արտակարգ ռեժիմի չեղարկումից հետո:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



