Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Քաղաքացի–ոստիկան հարաբերություններն ավելի հասկանալի պիտի լինեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ–ն, որն ավելի վաղ ընդգրկվել էր ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդում, ստանձնել է խորհրդի Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նախագահությունը:

Հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի հետ զրուցել ենք այդ համագործակցությունից ակնկալվող և արդեն առկա արդյունքների, քաղաքացիների բողոքները, առաջարկները լսելի դարձնելու հնարավոր մեխանիզմների մասին: Նա նախ ընդգծեց, որ քաղաքացիների հետ անընդհատ կապի համար ստեղծվել է ֆեյսբուքյան էջ, որը ոչ միայն իրենց հանձնաժողովի, այլ ամբողջ հասարակական խորհրդին է վերաբերում:

«Չնայած, որ համակարգողը մեր հանձնաժողովն է, բայց բողոքը կամ առաջարկը, կապված թեմատիկայի հետ, ուղղում ենք այլ հանձնաժողովներ: Մենք համագործակցում ենք ոլորտի պատասխանատու գերատեսչությունների, այդ թվում՝ ՃՈ–ի հետ: Վերջին երեք ամսվա մեջ արդեն երրորդ միջոցառումն ենք կազմակերպում, որում ներգրավված է նաև ՃՈ–ն: Առաջիկայում էլ «սեփական փորձով» միջոցառումն է. կան քաղաքացիներ, որոնք կասկած կամ անվստահություն են հայտնում ՃՈ ծառայության վերաբերյալ. նրանց համար կազմակերպելու ենք հանդիպում: Եվ այն չի լինելու նախապես պայմանավորվածությունների արդյունքում: Բացառելու ենք այն հնարավոր տարբերակը, որ ՃՈ տեսուչը կարող է տեղյակ լինել այդ մասին, պատրաստվել, ըստ որի էլ՝ իրեն կարող է այլ կերպ դրսևորել»,–ասաց նա՝ թվարկելով այն բոլոր աշխատանքները, որոնց քաղաքացին կարող է ականատես լինել: 

«Քաղաքացիները հնարավորություն կունենան ներկա գտնվել, օրինակ, շրջիկ ծառայության, ստուգայցերի, պատահարների ժամանակ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվող խախտումների հետազոտությունների ու ապացույցների հավաքագրման, տուգանքի որոշման գործընթացին»,–նշեց նա:

Դավիթ Պեդանյանի խոսքով՝ միջոցառումը երկու նպատակ ունի: «Այս շրջանում մեր հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում, ըստ որի՝ տեսնում ենք ՃՈ աշխատանքի ծավալը, որակը: Ուզում ենք քաղաքացիներին ևս հասցնել այդ տեղեկատվությունը, որ իրենք սեփական փորձով գնահատեն, թե ինչպե՞ս են աշխատում ՃՈ աշխատակիցները, որքանո՞վ են օբյեկտիվ, քաղաքականացվա՞ծ են, թե՞ ոչ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների ևս հրավիրելու ենք, որ տեսնեն և կիսվեն իրենց առարկություններով, ինչպես նաև՝ լավ առաջարկներով: Իսկ երկրորդ նպատակն այն է, որ ճանապարհային ոստիկաններն ավելի զգոն լինեն ու հաշվի առնեն, որ ցանկացած պահի կարող են ստուգայց կատարել հենց քաղաքացիները»,–շեշտեց նա:

Բացի պետական կառույց– հ/կ–ներ – քաղաքացի կապ ստեղծելու և այն ամրապնդելու գործառույթից, Դ. Պեդանյանը մեկ այլ հանգամանք էլ է ավելացնում. «Ընդհանրապես, հասարակական խորհրդի նպատակներից մեկն այն է, որ քաղաքացի–ոստիկան հարաբերություններն ավելի հասկանալի լինեն, իսկ վստահությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Ինչ վերաբերում է հ/կ–պետական կառույց հարաբերություններին, կարող ենք ասել, որ, համենայն դեպս, մեր ոլորտում այդ կարծրատիպն արդեն կոտրվել է: Եթե ինչ–որ քաղաքացի այսօր ասի, որ իր բողոքը տեղ չի հասել, ես, որպես այդ հանձնաժողովի համակարգող, անձամբ այդ հարցով կզբաղվեմ: Նաև կարող եմ վստահ ասել, որ այս միջոցառման շրջանակներում ցանկացած քաղաքացի կարող է իր բողոքի ընթացքին հետևել»:

Դավիթ Պեդանյանը կարևորեց նաև իրազեկման այն գործառույթը, որի իրագործումն իրենք են ստանձնելու. «Մեզ մոտ խնդիր կա. վարորդների մեծ մասը ոչնչից տեղյակ չէ, սկսած բողոքարկման պարզագույն գործընթացից: Վերջին տարիներին մեր հ/կ գործունեության արդյունքում ինչ–որ չափով շտկվել է այդ իրավիճակը, բայց դեռ բավականին տեղ ունենք շտկելու, դրա համար իրազեկման նպատակ ենք հետապնդում»:

Իսկ թե համագործակցությունն ի՞նչ կտա երթևեկության գլոբալ խնդիրների լուծման առումով, մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե համագործակցության արդյունքում զգալի փոփոխություն չեղավ, ուրեմն այս ամենն անիմաստ է, իսկ մենք՝ «պարապ մարդիկ»… Իրականում նպատակն այն է, որ զգալի բարեփոխումներ լինեն թե՛ երթևեկության որակի, թե՛ անվտանգության մակարդակի բարձրացման առումով: Առաջիկայում սպասվում է միջգերատեսչական հանդիպում, որին ներկա են լինելու ՃՈ ոստիկաններ, ոստիկանության, տրանսպորտի և կապի նախարարության, քաղաքապետարանի, «ԱՊՊԱ բյուրո»–ի ներկայացուցիչներ: Մեծ հաշվով՝ երթևեկությանն առնչվող բոլոր ներկայացուցիչների համատեղ ջանքերով մենք մի քանի խնդիր ունենք լուծելու, որոնցից առաջինը խցանումներն են: Մեքենաների թիվն անընդհատ աճում է, իսկ այս տեմպը շարունակելու դեպքում ինչ–որ ժամանակ հետո Երևանը մի մեծ խցանում է դառնալու: Այդ պատճառով նպատակ ունենք խնդիրները գլոբալ առումով լուծել երթևեկությանն առնչվող բոլոր գերատեսչությունների հետ համատեղ: Մեր խնդիրը ոչ թե ժամանակավոր կամ միջանկյալ, այլ վերջնական լուծումներ գտնելն է»:

Դավիթ Պեդանյանը քաղաքացիներին վստահեցնում է. «Կարող են գրել նաև մեր ֆեյսբուքյան էջին՝ վստահ լինելով, որ ցանկացած հարց ընթացք կստանա: Խորհրդի, հանձնաժողովի անդամն անձամբ է հետևելու, որ հարցը լուծում ստանա: Նախատեսվում են նաև քաղաքացիների ընդունելության օրեր»: ԻՀԿ փոխնախագահը նաև շեշտեց, որ իրենք պարզապես հասարակական գործիչներ են, և իրենց հետ շփումը դեռևս ոստիկանության հետ շփում չի ենթադրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել