Համաձայնեցվել է ԵԱՏՄ նավթագազային միասնական շուկայի ձևավորման ծրագիրը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման լայնամասշտաբ ծրագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առարկայական քննարկման են ներկայացվել մեր երկրների համար նշանակալի ոլորտներում համագործակցության հարցերը: Համաձայնեցվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասշտաբային ծրագիրը», - հայտարարել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ նիստի ավարտին կողմերը պետք է նաև հռչակագիր ընդունեն ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիայի զարգացման մասին, որում կարտացոլվեն հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները:
Նա նշել է նաև, որ միավորման անդամ երկրների ղեկավարները քննարկել են տիեզերքի յուրացման գործում սերտ համագործակցության կարգավորման հարցը:
ԵԱՏՄ-ն ավելի քան 183 մլն սպառող ունեցող խոշոր տնտեսական միավորում է, որի շրջանակներում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժմամբ ընդհանուր շուկա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



