ԵԱՏՄ-ը կարող է սեփական վճարային համակարգն ունենալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակում է Եվրասիական տնտեսական միության համար վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ավարտին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այսօր հանձնաժողովում քննարկվող նախաձեռնություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ միության անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգը: Ինչպես Տիգրան Սարգսյանը հավելել է, այս թեմային ԵՏՀ-ն կրկին կանդրադառնա Կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



