Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:
KazFootball.kz-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Օրենբուրգ» ակումբը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Օրենբուրգը» 15 խաղից հետո 22 միավորով 7-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցեց Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս «Ժետիսուից» հեռացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



