«Փյունիկ»-ի մարզիչ Տալալաևը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019 թ. մայիսի 31-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 125 հազար դրամով:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



