ՀՀ դատախազությունը սահմանված ժամկետում կներկայացնի Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ դատախազությունը սահմանված ժամկետում կներկայացնի Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Սահմանված ժամկետում կներկայացնենք հանձնման վերաբերյալ միջնորդություն»,- ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



