Թուրքիայի հետախուզության ղեկավարը Վաշինգթոնում քննարկում է Խաշոգջիի սպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հետախուզության ղեկավար Խական Ֆիդանը մեկնել է Վաշինգթոն, որպեսզի հանդիպի ԱՄՆ օրենսդիրների եւ հետախուզության ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ֆիդանն արդեն հանդիպել է սենատորների հետ՝ քննարկելու համար ՆԱՏՕ-ի հարցերը եւ, ինչպես սպասվում է, կհանդիպի ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվում է նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, թեեւ դա սենատորների հետ քննարկումների գլխավոր հարցը չէ։
Սպասվում է, որ Ֆիդանը լրագրողի սպանությունը կքննարկի ԱՄՆ հետախուզության պաշտոնատար անձանց հետ։ Սակայն հայտնի չէ՝ կկայանա արդյոք հանդիպում ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հասփելի հետ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



