«ՌԻԱ Նովոստի» թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ինչից տուժել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակից Վիկտորյա Իվանովան:
«Ես աշխատում էի ոստիկանական շարասյան մոտակայքում, երբ անկարգություններին ի պատասխան ոստիկանությունը գազ տարածեց: Ես պաշտպանիչ միջոց ունեմ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ: Ինձ նորմալ եմ զգում, ինչպես կարող է զգալ իրեն մարդը գազից հետո», - ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է իրենց թղթակիցը:
Հիշեցնենք, որ Փարիզում այսօր անցկացվում է «դեղին բաճկոններ» շարժման հերթական՝ թվով չորրորդ, զանգվածային բողոքի ցույցն՝ ընդդեմ բենզինի գնաճի: Ձերբակալվածների թիվը վերջին տվյալների համաձայն հասել է 700-ի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



