Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը,այն պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից մեկին (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում իրավապահներն առգրավել են երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը, որն, ինչպես պարզվել է, պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից համարվող հայտնի գործարարներից մեկին, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ բեռնատար մեքենայով փոխադրվող 1 տոննա 271 կգ հերոին տեսակի թմրանյութը փորձել են տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են Էրզրում-Էրզինջան ավտոճանապարհին:
Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրմամբ:
Թմրանյութն արդեն առգրավվել է, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու մարդ:


1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



