Հայտնաբերվել է Աշուղ Երազին մահացու վրաերթի ենթարկած վարորդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1980 թ. ծնված Մեխակ Մ.-ն, ով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 109 շենքին հարակից ավտոտնակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



