Ուկրաինայի իշխանությունները հանցագործություն են կատարել ժողովրդի և երկրի դեմ. Յուլիա Տիմոշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հանցագործություն են կատարել ժողովրդի և երկրի դեմ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պաշտոնական Կիևի հայտարարությունները, թե կոռուպցիային հնարավոր չէ հաղթել, հանցագործություն է Ուկրաինայի ժողովրդի և Ուկրաինայի դեմ»,- ասել է նա:
Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները քաղաքական կամք և ցանկություն չունեն պայքարելու կոռուպցիայի դեմ: «Ուկրաինայում տոտալ կոռուպցիան պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրը ղեկավարում է ազգային օլիգարխիան»,- հայտարարել է Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավարը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



