Նոր մանրամասներ Լևոն Մութաֆյանի մահվան վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։
Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



