Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն ընդլայնելու համար: ««Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հանրակրթության ոլորտում  առկա են որոշակի խնդիրներ՝ հատկապես մարզերում մասնագետների պակասի տեսանկյունից: Ներկայումս դպրոցի շրջանավարտների քննադատական մտածողությունը, իրավունքների և պարտականությունների ընկալումը ցածր մակարդակի վրա է: Այդ առումով «Դասավանդիր, Հայաստանի» մասնագետների ներգրավումը տեղերում կարևոր խնդիր է լուծում. այնտեղ, որտեղ նրանք գնացել են աշխատելու, միջավայր է փոխվել, որն էլ իր հերթին փոխել է ուսուցչին, ծնողին  և համայնքին: Այս ծրագրի շրջանավարտներն ունեն առաջնորդներին հատուկ հմտություններ, որն էլ իր հերթին բերում է քննադատական, վերլուծական մտածողությամբ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող  ազատ քաղաքացու ձևավորմանը: Ձեռք բերելով այս հմտությունները՝ նա դառնում է գլոբալ աշխարհի մի մասնիկ: Մեր իրականացրած բարեփոխումները հստակ արդյունքներ կարձանագրեն միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և վստահեցնում եմ, որ 5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու»,-նշել է նախարարը:

Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականից «Դասավանդիր, Հայաստանը» սկսել է իր համագործակցությունը «Teach For All»-ի հետ: Այն 40 անկախ ազգային կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է՝ ընդլայնել կրթական հնարավորությունները բոլոր երեխաների համար: «Դասավանդիր, Հայաստանի» ղեկավարն առանձնացրել է կազմակերպության գերակայությունները, որոնց թվում է՝ համայնքների հետ սերտ աշխատանքը և համայնքի զարգացման ծրագիրը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի «Teach For All»-ի տարեկան գլոբալ համաժողովը, որին նախատեսվում է 400-500 պատվիրակների մասնակցություն:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան