Խցանումներից խուսափելու նպատակով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախը արգելված էր):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



