Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և դիմում ներկայացրել՝ հրաժարվելով իր պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը նոյեմբերի 29-ին լրագրողների հետհանդիպմանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից իրականացնելու է անժամկետ գործադուլ՝պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Դերասանները նշել էին, որ չեն ցանկանումհամագործակցել նրա հետ: Նրանք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ենտեսնում Համազգային թատրոնի վաստակավոր դերասանուհի և ռեժիսոր ՆարինեԳրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ թատրոնի դերասան Արման Նավասարդյանին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



