Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք երկօրյա այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպումը նախատեսված է հենց այսօր:
«Բացի այդ, հանդիպում է նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության առանցքային կետերը, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական օրակարգերը»,- հայտնել է Զախարովան:
Նշենք, որ Լավրովը Բաքու է մեկնում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



