Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Զոհվել է երեք մարդ, մեկը ստացել է վնասվածք: Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը՝ ԱԻՆ-ը վթարի մասին ահազանգ ստացել է դեկտեմբերի 13-ի ժամը 16:20-ի սահմաններում:
«Վթարի են ենթարկվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Արդյունքում` ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորներ մահացել են: Ավտոբուսի մեկ ուղևոր՝ 2000թ-ի ծնված մի տղա տեղափոխվել է հիվանդանոց: Նա վնասվածք է ստացել ոտքի շրջանում, սակայն գիտակցություն ունի»,-ասաց նախարարի խոսնակը։
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ վնասվածք ստացած տղան տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



