Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնը կստանձնի Սվետլանա Առաքելյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի N 74 կարգադրությամբ՝ սույն թվականի դեկտեմբերի 17-ից Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնը կստանձնի Սվետլանա Լևոնի Առաքելյանը:
Սվետլանա Առաքելյանը ծնվել է 1994 թվականի փետրվարի 23 -ին Ագարակ քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2016 թվականից աշխատել է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



