ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:
«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,-ասաց Երիցյանը:
Նրա խոսքով՝ իսկ եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել է, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ: Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումները միջին ժամկետում 5 տոկոսի շրջանակում են: Երիցյանի կարծիքով՝ դա մի քանի տարիների ընթացքում կարագանա:
Նա նաև կարծում է, որ 2018-ի ընթացքում տնտեսական և դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին հասնում են: Տարին ավարտելուց հետո կարող են գնահատականներ տալ: