Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայրենիքում ապագա չունենք, քանի որ այդ ապագան վաղուց կա´մ վաճառվում է, կա´մ էլ ծանոթ է հարկավոր. «Հրեշտակների դպրոցի» Սմբատն այլևս Հայաստանում չէ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի զրուցակիցը Ազատ Աբրահամյանն է, ով մեր ընթերցողներին առավել հայտնի է «Հրեշտակների դպրոցը» սերիալից՝ Սմբատի կերպարով: Նպատակասլաց երիտասարդն արդեն մի քանի տարի է՝ բնակվում է Հայաստանից դուրս՝ այնտեղ տեսնելով իր ապագան և զարգացումը: Ներկայիս գործունեության, հեռանալու պատճառների և անձնական կյանքի մասին՝ հարցազրույցում:

-Ազատ, մի շրջան ձեզ հանդիպեցինք «Հրեշտակների դպրոցը» սերիալում: Ինչպե՞ս է, որ այլևս առաջարկներ չունեցաք:

-Առաջարկներ, իհարկե, ունեցա, բայց հրաժարվեցի, քանի որ երկար տարիների երազանքս կարողացա իրականություն դարձնել՝ հեռանալով իմ շատ սիրելի հայրենիքից:

- Իսկ ինչո՞ւ եք այդքան երազել հեռանալ հայրենիքից:

-Նախ՝ դեռ փոքր հասակից ինձ շատ հոգեհարազատ են եղել իսպանական երաժշտությունը, տաքարյուն պարերը, մշակույթը… Ընդհանրապես, իմ երկրի անբարենպաստ պայմաններն ինձ դրդեցին երազանքս արագորեն իրականացնել:

-Իսպանիայո՞ւմ եք բնակվում:

-Այո´, Բարսելոնում:

-Որքա՞ն ժամանակ է, որ մեկնել եք:

-Արդեն 4 տարի է:

-Այս ընթացքում Հայաստան եկե՞լ եք:

-Ո´չ:

-Փաստորեն, մեկնելու պատճառը միայն հնարավորությունների բացակայությո՞ւնն էր:

-Պատճառը նույնն է, ինչ գրեթե յուրաքանչյուր հայի հեռանալու պարագայում. հայրենիքում ապագա չունենք, քանի որ այդ ապագան վաղուց կա´մ վաճառվում է, կա´մ էլ ծանոթ է հարկավոր: Պատերազմական երկիր ենք, շատ թշնամիներ ունենք, բայց, ցավոք, ամենամեծ թշնամին գտնվում է մեր երկրի ներսում:

-Ո՞ւմ նկատի ունեք:

-Շատ չմանրանամ: Բոլորս շատ լավ հիշում ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը, որտեղ մարդիկ կային, որ տարիներ շարունակ կռիվ տալով արտաքին թշնամու դեմ, չէին էլ պատկերացնում, որ կընկնեն ներքին թշնամու գնդակից…

-Ազատ, նշեցիք, որ ընձեռված հնարավորությունը բաց չեք թողել: Ծանոթնե՞ր ունեիք դրսում:

- Մի անգամ միայնակ զբոսնում էի ծովափին: Ինձ որպես հայ դերասան ճանաչելով՝ մոտեցավ Ռազմիկ անունով հոյակապ մի անձնավորություն: Իր միջոցով ինձ համար շատ դռներ բացվեցին:

-Եթե չեմ սխալվում, ավարտել եք Կոնսերվատորիան:

-Ես սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: 2006 թվականին տարեկետում վերցրեցի՝ հայրենիքիս հանդեպ պարտքս կատարելու նպատակով: Ծառայել եմ Քարվաճառի Չոփրլու գյուղի հետախուզական վաշտում՝ արժանանալով բազմաթիվ խրախուսանքների և մեդալների: Բայց երբ վերադարձա, ուսման վարձի պատճառով չթույլատրեցին, որ մասնակցեմ ավարտական քննություններին:

-Երաժշտության ասպարեզում ի՞նչ քայլեր եք արել:

-Երգել եմ «Փոքրիկ հայեր» խմբում: Մասնակցել եմ «Դո-ռե-մի» մրցույթ-փառատոնին՝ 5-25 տարեկանների խմբում: Բոլոր փուլերում հաղթող եմ ճանաչվել, բայց եզրափակչում հասկացա՝ ամեն ինչ որոշված է, իսկ ես «լավ ծանոթ» չունեի: Նույնիսկ անհատական հանդիպում եմ ունեցել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի հետ:

-Այն ժամանա՞կ էլ ամեն ինչ որոշվում էր ծանոթի միջոցով:

-Այո´, միշտ էլ Հայաստանում այդպես է եղել:

-Նաև սպորտով եք զբաղվում, ճի՞շտ է:

-Սպորտն իմ սիրելի հոբբիներից է: Այժմ էլ զբաղվում եմ բռնցքամարտով:

-Այլ նախասիրություննե՞ր էլ ունեք:

-Այո´, սիրում եմ նաև նկարչությամբ զբաղվել՝ իմ սիրած կենդանիներին նկարել: Երաժշտություն եմ սիրում գրել…

-Ընթերցողը, կարծում եմ, ձեզ կհիշի մի շարք սերիալներից: Հետաքրքիր է, այս ոլորտում առաջին քայլերն ինչպե՞ս եք արել:

-Ինձ նկարահանվելու առաջարկ արել է բոլորիս կողմից շատ սիրված, բայց, ցավոք, մեզանից շատ շուտ հեռացած Արամ Միսկարյանը, ով նկարահանվում էր «Որոգայթ» հեռուստասերիալում՝ Գարիկի կերպարում: Այդ ժամանակ իր մոտ՝ ֆեդերացիայում էի պարապում: Նա ինձ առաջարկեց Բաբիկի կերպարը «Վերվարածներ» սերիալում:

-Բայց չհերքենք, որ հեռուստադիտողը ձեզ առավել ճանաչեց «Հրեշտակների դպրոցը» սերիալից: Ակախ նրանից, որ սերիալում դավաճանեցիք «ձեր կնոջը», ձեր կերպարը՝ համակրելի, մեծահարուստ Սմբատը, սիրվեց հեռուստադիտողի կողմից:

-«Հրեշտակների դպրոցում» Սմբատի դերն իմ վերջին դերն է եղել: Մինչ այդ բազմաթիվ գովազդային հոլովակներում և հեռուստասերիալներում եմ նկարահանվել՝ «Դժբախտ Երջանկություն», «Վերադարձ», «Դիմակահանդես», նկարահանվել եմ  նաև «Ավելորդը» գեղարվեստական ֆիլմում:

-Իսկ չե՞ք մտածել դերասանի ուղին շարունակելու, մասնագիտական կրթություն ստանալու մասին:  

-Իհարկե, հենց այդ պատճառով էլ այժմ սովորում եմ Բարսելոնի կինոյի պետական ինստիտուտում՝ դերասանի և ռեժիսուրայի բաժնում:

-Փաստորեն, տիրապետո՞ւմ եք կատալոներենին:

-Այո´, չնայած այդ լեզուն չեմ սիրում: Բայց շատ առարկաներ այդ լեզվով ենք անցնում, այնպես որ, ստիպված էի տիրապետել: Բայց կան առարկաներ, որոնք դասավանդվում են իմ սիրած լեզվով՝ մաքուր իսպաներենով:

-Մտածո՞ւմ եք տեղի կինոարտադրություն մուտք գործել:

-Այո´, չնայած շատ դժվար ճանապարհ է: Բայց ցանկությունս մեծ է, կաշխատեմ իրագործել: Ի դեպ, դրամա ժանրի ֆիլմի սցենար եմ գրել:

-Չե՞ք առաջարկել կինոկենտրոններին:

-Սկզբում՝ Հայաստանում առաջարկեցի, սակայն, բնականաբար, միանգամից մտածեցին սցենարս սերիալի վերածել, քանի որ ֆիլմ նկարահանելու փող չունեին ու եկամտի ակնկալիք ունեին: Չհամաձայնեցի: Իմ այս ֆիլմով շատ բաներ էի սովորեցնելու մեր մեծահարուստներին, երիտասարդներին: Ստիպված սցենարը փոփոխեցի, որպեսզի դրսի շուկայում հասկանալի լինի և ներկայացրեցի Մադրիդում գտնվող UNIVERSAL ընկերությանը: Շուտով սցենարը կթարգմանվի:

-Ի դեպ, Հայաստանում սերիալային գործընկերների հետ կապը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե, բայց ոչ բոլորի հետ:

-Մի քիչ էլ ընտանիքից խոսենք. կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

-Փառք Աստծո, ունեմ շատ երջանիկ ու լավ ընտանիք. հայրս ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, սակայն Հայաստանում գտնվելով, ֆինանս ու ծանոթ չունենալով, զբաղվում է շինարարությամբ: Մայրս ավարտել է թեթև արդյունաբերության տեխնիկումը, բայց հիմա տնային տնտեսուհի է: Մեծ եղբայրս ավարտել է Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը: Կրտսեր եղբայրս էլ համակարգչային օպերատոր է: Ասեմ, որ երկուսն էլ ամուսնացած են և ունեն երկուական բալիկ:

-Քանի որ նրանք Հայաստանում են, այդտեղ ո՞ւմ հետ եք ապրում:

-Իսկապես, ցավոք, ծնողներս Հայաստանում են և շարունակում են տանջանքով գոյությունները պահպանել: Այստեղ 1 տարի ապրել եմ արդեն իսկ ընկերոջս՝ Ռազմիկ Սաֆրազյանի շատ ջերմ ընտանիքում: Այնուհետև, կարողացա միայնակ գտնվելով օտարության մեջ, ստեղծել իմ առանձին անկյունը:

-Ինչո՞վ եք ապրում, ի՞նչ աշխատանք ունեք:

-Սովորում եմ անվտանգության դպրոցում և աշխատում անվտանգության համակարգում: Դա նրա համար է, որ կարողանամ ուսմանս՝ տարեկան 2000 եվրո վարձը վճարել և նպատակներս իրականացնել:

-Սեփական բնակարան ունե՞ք:

-Այստեղ մի մարդ ինձ տրամադրեց իր տունը, ամբողջովին վերանորոգեցի այն և ըստ պայմանագրի՝ 3 տարի ապրելու եմ այդ տանն առանց վճարի: Բայց ասեմ, որ արհեստավորի մասնագիտություն չունեմ, հայրիկիցս հարցնելով ու համացանցում նայելով եմ սովորել՝ ինչ անել: Այս տարիների ընթացքում ձեռք բերած վստահությանս շնորհիվ նա ինձ 6 փոքրիկ տներ էլ տվեց, որոնք ինքս վարձակալությամբ տալիս եմ լավ մարդկանց:

-Մտածո՞ւմ եք ձեր ընտանիքին ձեզ մոտ տանել:

-Այն էլ հնարավորինս շուտ:

-Դուք ունե՞ք ձեր ընտանիքը՝ կին, երեխաներ:

-Ո´չ, քանի որ չեմ գտել իմ երկրորդ կեսին:

-Ձեր կողքին ի՞նչ աղջկա եք պատկերացնում:

-Առաջին հերթին բարոյապես և հոգեպես լավ մարդ պետք է լինի, ում հետ կյանքը չի կորցնի գեղեցկությունն ու իմաստը:

-Զարմանալի է, որ սիրահարված չեք: Ինչ է, չե՞ք գտել այդպիսի մեկին:

-Կարծում եմ՝ պետք չէ զարմանալ, քանի որ ապրում ենք 21-րդ դարում: Իսկ մեր օրերում գտնել այնպիսի մարդ, ինչպիսին նշել եմ, հավատացեք, որ բավականին դժվար է (ժպտում է):

-Իսկ երբևէ սիրե՞լ եք:

-Եղել են հրապուրանքներ, բայց ոչ այն սերը, որի մասին դեռ շարունակում եմ երազել:

-Ի՞նչ եք կարծում, ընտանիք կկազմեք հայուհո՞ւ, թե՞ օտարերկրացու հետ:

-Իհարկե, շատ ցանկալի է, որ հայուհի լինի: Բայց իմ «կեսի» ազգային պատկանելությունն ինձ համար այնքան էլ կարևոր չէ:

-Ծնունդով Երևանի՞ց եք:

-Այո´:

-Ինչպիսի՞ն է բնավորությամբ Ազատ Աբրահամյանը:

-Ունեմ հանգիստ բնավորություն և շատ մեծ համբերություն (ժպտում է):

-Իսկ խանդո՞տ եք:

-Իհարկե, բայց չափի մեջ:

-«Հրեշտակների դպրոցի» Սմբատը ռոմանտիկ էր, սիրալիր, հարուստ, ինքնուրույն: Նմա՞ն եք նրան:

-Այնքան էլ չէ… Ես ինձ համարում եմ ռոմանտիկ և ինքնուրույն մարդ:

-Փաստորեն, «Սմբատի» պես դո՞ւք էլ կարող եք հանուն նոր ծնված սիրո հեռանալ կնոջից և զավակից:

-Ո՛չ: Գիտեք, կնոջից, միգուցե, եթե մեջտեղում երեխա չլինի: Հակառակ դեպքում, երեխայի հոգու ցավը չի մեղմացնի իր հոր հայտնաբերած նոր սերը:

-Ազատ, ի՞նչը չեք ների դիմացինին:

-Սուտ խոսելը:

-Իսկ ստի հաճա՞խ եք բախվել:

-Ոչ այնքան:

-Կյանքում զղջման պահեր հաճա՞խ եք ունենում կամ ունեցել:

-ՉԷ, երբեք չեմ զղջացել, քանի որ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:

-Ազատ, շնորհակալ եմ, որ հեռավորությունից կիսվեցիք մեզ հետ:

-Ես եմ շնորհակալ, որ հիշում եք ու հետաքրքրվում…

Նելլի Մարգարյան

Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին․ ԶՊՄԿՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»