Վրաստանի առաջին նախագահի երկու որդիները Գլխավոր դատախազության շենքում հացադուլ են հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր սպանության գործը: Նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանի Քրեական օրենսգրքի այն հոդվածի առնչությամբ, համաձայն որի՝ 25 տարվա վաղեմության գործը, եթե բացահայտված չէ՝ փակվում է, իսկ գործով անցնող մեղավորին կամ մեղավորներին օրենքով պատիժ չի սահմանվում: Առաջին նախագահի ընտանիքը երկրի գլխավոր դատախազից պահանջել է նշված գործով կասեցնել վերոհիշյալ օրենքի կիրառումը և նոր հետաքննություն սկսել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի





