Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է «Ֆուլ հաուսի» Ռուբոյի կինը. BlogNews-ի էքսկլյուզիվ ֆոտոշարքն ու հարցազրույցը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Ֆուլ հաուս» սիթքոմի Ռուբոն՝ իրականում Գարիկ Սեփխանյանը, ով նաև սիթքոմի սցենարական կազմում է ընդգրկված, սովորել է Էջմիածնի պետական քոլեջում՝ ռեժիսուրայի ֆակուլտետում։ Հենց այդ տարիներին էլ նա հանդիպել է ընտրյալին՝ Սյունէին։ Գարիկը 32 տարեկան է, Սյունէն՝ 30։

BlogNews-ն օրերս անկեղծ զրույց է ունեցել զույգի հետ և լուսանկարել նրանց։ Ի դեպ, նրանք այն եզակի զույգերից էին, ովքեր ամբողջ ժամանակ հեռախոսով զբաղված չէին, թեև տեսարաններից մեկում «ժամանակակից զույգի» իմիտացիա արեցին և, դեմ-դիմաց նստած, խորացան իրենց հեռախոսների մեջ:)

-Մեր ֆոտոշարքի թեման ռոմանտիկ երեկոն էր, իսկ դուք հաճա՞խ եք ռոմանտիկ անակնկալներ մատուցում իրար։

Գարիկ – Ցավոք, ոչ այնքան, քանի որ աշխատանքի բերումով երկուսս էլ շատ քիչ ենք ազատ ժամանակ ունենում: Ամեն դեպքում, փորձում ենք հարմարեցնել և ռոմանտիկ երեկոներ էլ ունենալ։

-Ո՞վ է նախաձեռնող այդ հարցում։

Գարիկ – Ես։

-Ինչքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք։

Սյունէ - 4 տարի է, ինչ ամուսնացած ենք, բայց իրար ճանաչում ենք տասը տարուց ավելի։

Գարիկ – Մենք միասին ենք սովորել։ Ավարտելուց հետո որոշակի ժամանակ դադարեցինք շփվել, հետո պատահաբար հանդիպեցինք, ու սկսվեց... :)

Հարաբերություններում անկումային փուլ ունեցե՞լ եք։

Սյունէ -  Մենք 2003 թվականից գրեթե ամեն տարի փորձել ենք ինչ-որ բան սկսել իրար հետ, ու միշտ չէր ստացվում։ Ես մի քիչ շուտ հանձնվող, հուսահատվող եմ, Գարիկը՝ չէ։

Գարիկ – Որոշակի ժամանակ ընկերություն անելուց հետո մեզ մոտ դադար եղավ։ Հարաբերությունները լրջանում էին, իսկ ես երևի դեռ պատրաստ չէի դրան։ Մոտ 6 ամիս դադարից հետո հասկացա, որ արդեն պատրաստ եմ ընտանիք կազմել, և, փառք Աստծո, դադարի ընթացքում Սյունէն չէր հանդիպել ուրիշ տղայի հետ։

Սյունէ - Ես վստահ էի, որ դու գալու ես:)

-Ամուսնությունից հետո հայրական ընտանիքից առանձին եք ապրել։ Նորաստեղծ ընտանիքի համար ինչքանո՞վ եք կարևորում առանձին ապրելը։

Գարիկ – Մեր առանձին ապրելը հանգամանքների բերումով ստացվեց. մինչև մեր ամուսնանալը ես արդեն առանձին էի ապրում. քանի որ իմ հայրական տունն Էջմիածնում է, աշխատանքս էլ ուշ եմ ավարտում, դժվարանում էի գնալ-գալ և տուն էի վարձել Երևանում։

Սյունէ - Մենք երկուսս էլ գիտակից մարդ ենք և կարող ենք մի հարկի տակ ապրել ծնողների հետ։ Իհարկե, առանձին ապրելն իր առավելություններն ունի, քանի որ ավելի մտերմացնում է զույգին և ամրացնում կապը։

-4 տարի է, ինչ ամուսնացած եք։ Տանը զգո՞ւմ եք երեխայի պակաս։ Ընտանիքի համալրման մասին մտածո՞ւմ եք։

Գարիկ – Մեր ամուսնությունից հետո հայրս մահացավ, և սթրեսային վիճակում էինք։ Հիմա արդեն մտածում ենք երեխա ուենալու մասին։ Հուսով ենք՝ մոտ ապագայում կհամալրենք մեր ընտանիքը։

Եղբորս փոքրիկն արդեն 1 տարեկան 4 ամսական է։ Նրանք Էջմիածնում են ապրում, և շաբաթ-կիրակի օրերին հիմնականում նրա համար ենք գնում այնտեղ։ Նա մի ուրիշ ձև է սիրում Սյունէին, նրան տեսնելիս ամեն ինչ մոռանում է։ Մենք էլ իրեն ենք շատ սիրում և արդեն զգում ենք, որ երեխա ունենալու ժամանակն է։

Սյունէ – Կարծում եմ՝ հիմա արդեն ճիշտ ժամանակն է, քանի որ մենք արդեն հարմարվել ենք իրար և պատրաստ ենք երեխա ունենալ։ Ասում են՝ երեխան ամրացնում է ընտանիքը, բայց կարծում եմ՝ եթե մենք շուտ երեխա ունենայինք, վեճերն ավելի շատ կլինեին։

-Ծրագրո՞ւմ եք, թե քանի երեխա պետք է ունենաք։

Սյունէ -  Ես կուզեի շատ երեխաներ ունենալ։

Գարիկ – Սյունէն միշտ մտածում է, որ զույգ է ունենալու։ Տեսնենք՝ Աստված ինչպես կկամենա։

-Սյունէ, հայտնի դառնալուց հետո Գարիկը շա՞տ է փոխվել։

Սյունէ - Շատ, հիմա կոմպլեքսավորվում է հասարակության մեջ լինել։

Գարիկ – Կարծում եմ՝ էկրանի մարդիկ ինձ կհասկանան։ Միշտ ուշադրության կենտրոնում լինելը դժվար է։ Սկզբնական շրջանում Սյունէն էլ էր դժվար համակերպվում, երբ փողոցով քայլում էինք, մարդիկ նայում էին, աղջիկներին խանդում էր, հետո կամաց-կամաց սովորեց։ Բնավորությունս, կարծում եմ, չի փոխվել։

Սյունէ - Չէ, բնավորությունը միայն ավելի լավն է դարձել։ Նրա բարությունը, մեծահոգությունը, զիջելու ունակությունն ավելի է մեծացել։ Նա անսահման մեծահոգի է, ինչն օր օրի ավելանում է։ Ինձ համար նա վառ օրինակ է. նրանից շատ բան եմ սովորում։ Նաև՝ ավելի հանգիստ է  դարձել։

Գարիկ - Դե օրվա ընթացքում հասկանում ես, որ եթե այդ լարվածության հետ մեկտեղ մի քիչ էլ նյարդային լինես, ոչինչ չի ստացվի։ Աշխատում եմ ինձ վրա, որ ամեն բան ծանր չտանեմ։

-Խանդն ի՞նչ տեղ ունի Ձեր հարաբերություններում։

Գարիկ – Թող Սյունէն պատասխանի, ինքն է խանդում:

Սյունէ -  Ամենացավոտ հարցն է. սկզբնական շրջանում ինձ համար ավելի ցավոտ էր, սակայն հիմա, կարծես թե, համակերպվել եմ։ Երբ խանդում ես, այդ պահին չես հասցնում խորանալ, որ ախր նա դերասան է. պետք է մարդկանց ուշադրության կենտրոնում լինի։ Աշխատում եմ ինձ վրա, ու հիմա արդեն շատ բաներ փոխվել են։ Հիմա մի քիչ հանդարտվել եմ։

-Գարիկ, իսկ դո՞ւ։

Գարիկ – Փառք Աստծո, առիթ չի եղել։ Ես երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ Սյունէին և վստահ եմ, որ չի կարող նման բան լինել, որը խանդի պատճառ դառնա։ Ես նրան վստահում եմ։

Սյունէ -  Եթե ես խանդում եմ, չի նշանակում, որ չեմ վստահում։

Գարիկ – Չէ, եթե խանդում ես, ուրեմն չես վստահում։

Սյունէ -  Ես քեզ վստահում եմ, բայց միգուցե դիմացինիդ չեմ վստահում։

-Ի՞նչը կարող է վեճի պատճառ դառնալ ձեր ընտանիքում։

Գարիկ – Եթե վեճեր ենք ունենում, 4-5 րոպե է տևում։

Սյունէ -  Դեռ չենք ունեցել լուրջ կռիվներ։

Գարիկ – Եթե ընթանիքում գոնե մեկը զիջող է, վստահ կարող եմ ասել, որ այդ ընտաինիքում լուրջ վեճեր, կոնֆլիկտներ չեն լինի։

Ձեզ մոտ ո՞վ է ավելի զիջող։

Գարիկ – Երևի ես։

-Գարիկ, «Ֆուլ հաուս»-ում կերպարդ երբ լրագրողի է տեսնում, շատ լուրջ վախենում է։ Տանը չե՞ս վախենում:)

Գարիկ – Չէ:)

Սյունէ -  Ես Գարիկի շնորհիվ եմ մտել լրագրության ասպարեզ։ Առհասարակ, տանն աշխատում ենք շատ չխոսել աշխատանքից, առանց այդ էլ առավոտից գիշեր աշխատանքի մեջ ենք և քիչ ժամանակ ենք միասին անցկացնում։

Գարիկ – Հա, շատ քիչ ենք լինում տանը։ Ես հանգստյան օրեր էլ չունեմ, սակայն շաբաթ-կիրակի ստացվում է, որ հանդիպում ենք:)

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանեկան ժամանցը։

Սյունէ -  Տարբեր տարբերակներ կան։ Հաճախ գնում ենք գյուղ՝ մեր հարազատների՝ Գարիկի ընտանիքի մոտ։ Լինում են օրեր, երբ դուրս ենք գալիս զբոսնելու կամ գնում ենք թատրոն, կինո։ Շատ ենք սիրում տանը լինել։ Այնքան քիչ ենք տանը լինում, որ կարոտում ենք։

Գարիկ – Քանի որ աշխատանքս հաճախ ուշ եմ վերջացնում, չենք կարողանում հաճախ ինչ-որ տեղ գնալ։

-Սյունէ, չե՞ս սրտնեղում, որ Գարիկն ուշ է տուն գալիս։

Սյունէ - Լինում է, որ կեսգիշերն անց է գալիս, ու շատ եմ նեղվում, լինում են նաև օրեր, երբ ժամանակին է տուն գալիս։ Սկզբնական փուլում վիճում էի, ասում, որ այսպես չի լինի, հիմա արդեն հասկանում եմ, որ պահանջներս անիմաստ էին, քանի որ նա ստեղծագործական աշխատանքով է զբաղվում։

Գարիկ – Հիմա դեռ լավ է, կեսգիշերին գալիս եմ, կար ժամանակ, երբ առավոտյան 5-ին էի վերջացնում աշխատանքս։

-Ամուսնության ընթացքում ի՞նչ վատ սովորություններ եք բացահայտել մեկդ մյուսիդ մեջ։

Սյունէ -  Ես արդեն 4 տարի է՝ պայքարում եմ նրա ծխելու դեմ։ Ամուսնանալուց հետո բացահայտեցի, որ շատ-շատ է ծխում։ Նաև՝ դանդաղաշարժությունը :)

Գարիկ – Ես դանդաղաշա՞րժ եմ, լո՞ւրջ ես ասում։

Սյունէ -  Հա, ես աշխատանքից ուշանում եմ, իսկ դու մինչև մեքենայիդ ապակիները չմաքրես, չես շարժվում։

Գարիկ – Հա, բայց մինչև էդ էլ ես էի քեզ տանը սպասում։ Ինձ թվում է՝ դու ավելի դանդաղաշարժ ես :)

Սյունէ -  2 տարի մեր տան, հեռախոսի, ձեռքի բոլոր ժամացույցներն առաջ տված են եղել, ու ես չեմ իմացել այդ մասին :) Գարիկն այդպես էր արել, որ ես չուշանամ, բայց, միևնույնն է, ես միշտ ուշանում էի։)

Գարիկ – Ես ահավոր չեմ սիրում ուշանալ, բայց նրա հետ անհնար է չուշանալ :)

Սյունէ -  Գարիկի հետ խանութ գնալ էլ չարժե։

Գարիկ –  Փողոցում կարող ես ցանկացած տղամարդու հարցնել՝ սիրո՞ւմ ես կնոջդ հետ գնալ գնումների, կասի՝ ոչ։  Ես արագ եմ կողմնորոշվում՝ ինչ գնել, իսկ ինքը...

Սյունէ - Ես կարող է ամիսներով մի բան փնտրեմ, բայց իրենից բացի ոչ ոքի հետ չեմ սիրում գնալ խանութներ։

-Մեկդ մյուսի ազդեցությամբ փոխվե՞լ եք։ Նմանվե՞լ եք իրար։

Սյունէ -  Ես լսում եմ Գարիկին, արդյունքում՝ շատ բան փոխվում է։

Գարիկ – Ինչ-որ հարցերում կարելի է ասել՝ նմանվել ենք. արդեն ես էլ եմ ուշանում ։) Գրեթե ամեն ինչ միասին ենք անում, ընթացքում սովորություններ ենք ձեռք բերում։ Միայն մի բան կա, որ ես մենակ եմ անում, դա ձկնորսությունն է։

Սյունէ -  Հա, ու երբ գնում է ձկնորսության, աշխարհում ամեն ինչ մոռանում է, կարող է ժամերով չզանգել։

-Իսկ օրվա ընթացքում հաճա՞խ եք իրար զանգում, թե՞ տարվում եք գործերով։ Ո՞վ է ավելի ակտիվ։

Գարիկ – Ամենաուշը՝ ժամը մեկ։ Ես ավելի հաճախ եմ զանգում։

Սյունէ -  Ինքը բնույթով շատ հոգատար ու մտահոգվող է։

-Կենցաղային հարցերում Գարիկն օգնո՞ւմ է քեզ։

Սյունէ -  Հա, շատ։ Ճիշտ է, սննդի հարցում միշտ ժամկետն անց ապրանք է բերում, բայց տան հետ կապված ամեն ինչ անում է։ Ի դեպ, շատ մաքուր, կազմակերպված գործ է անում։

Գարիկ – Ես արհեստավորների ընտանիքից եմ, տեսել եմ, գիտեմ ու ժամանակ առ ժամանակ օգնել եմ իրենց այդ հարցերում, դրա համար տան հետ կապված ամեն բան կարողանում եմ անել։

-Իսկ խոհանոցում լինո՞ւմ է։

Գարիկ – Հա, սիրում եմ պատրաստել։

Սյունէ -  Երբ նկատում է, որ ինձ լավ չեմ զգում կամ աշխատանքից շատ հոգնած եմ եկել տուն, խղճում է և ինքն է ինչ-որ բան պատրաստում։ Ուշ-ուշ է պատրաստում, բայց շատ համեղ։

-Սյունէ, հաճա՞խ է նվերներ մատուցում քեզ, տոները հիշո՞ւմ է։

Գարիկ – Տոները հիշում եմ, բայց նվերների ընտրության հարցում դժվարանում եմ, քանի որ գիտեմ՝ ամեն բան չի սիրում հագնել, ունենալ։ Հիմնականում գումարն եմ տալիս։

Սյունէ -  Ես, իհարկե, կուզեի, որ նվերներ տար։ Ինքը կարող է ինձ նվիրել մի բան, որը ես խանութում տեսնեի, չգնեի, բայց քանի որ ինքն է նվիրել, մեծ սիրով օգտագործեմ։

Գարիկ – Երբ գնում ենք հյուրախաղերի, նրա համար նվերներ, հագուստներ եմ բերում, բայց դրանց 30%-ն է հագնում։

- Հաճախ հումորային ժանրում նկարահանվող մարդիկ իրական կյանքում շատ լուրջ են լինում։ Իսկ դու հաճա՞խ ես հումորներ անում առօրյայում։

Սյունէ - Ինքն այդ մարդկանցից է։ Մի քիչ ուշ-ուշ է հումորներ անում, բայց այնպես, որ չարածի տեղը լրացնում է :)

Գարիկ – Տրամադրությունից է կախված։ Երբ ամբողջ օրը դրա մեջ ես, արդեն չես ուզում հումոր անել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Նկարահանումներն իրականացվել են «Charles» սրճարան-ռեստորանում

 

Ղալիբաֆ. Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին. ապագան պատկանում է Գլոբալ Հարավին ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Բանգկոկում ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է ավելի քան 50 երեխայի. առևանգվածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան է Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել Հունաստանում Սամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԱզատան գյուղում ավտոմեքենա է այրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերը Թոշակառուն խաբեբաներին մոտ 163 մլն ռուբլի է տվել, այդ թվում 8.8 կգ ոսկի «Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանԿԳՄՍ նախարարը խոսել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու մասին Տաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինԱրևմուտքում գնահատել են Պուտինի այցը Չինաստան Մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանՊաշտպանն անդրադարձել է կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին «Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքՄյունխենի «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին» Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ Ողբերգական վթար Բանգկոկում. բախվել են գնացքն ու հանրային ավտոբուսը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԱրման Ծառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ամերիկացի սպան բացահայտել է ուկրաինական կենսալաբորատորիաների գործունեությունը Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (լուսանկարներ) «Ալաշկերտն» ուժեղ էր «Վանից» (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը Ի՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով. Տիգրան Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղ