ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Blick.ch կայքը` վկայակոչելով շվեյցարացու խորհրդական Կլաուս Շտելկերին:
Նրա խոսքով` Բլատերի գիտակցությունը տեղն է: «Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա ղեկավարին հոկտեմբերի սկզբին 90 օրով հեռացրել էին պարտականությունների կատարումից: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է վարում Բլատերի դեմ գողության և քրեական անփութության կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական վճարումներ կատարելու համար:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



