Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հարցին, թե ջավախահայերը հայտնում են, որ ՀՀ սահմանից իրենք բերման են ենթարկվում, և ներկայացվում են պահանջներ ծառայության մեկնելու մասին, կամ տեղեկացվում են իրենց սպառնացող ազատազրկման մասին, պատասխանեց Արթուր Վանեցյանը: «Ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չկա: Մենք դատապարտող կամ բանակ տանող չենք, չկա նման բան, դա արհեստական աղմուկ է»,-ասաց Վանեցյանը:

Դիտարկմանը, թե ջավախահայերը փակել են ճանապարհը, ասում են՝ ձերբակալված անձինք կան, իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ լուրերը վաղուց են դրվել շրջանառության մեջ:

«Տևական ժամանակ է՝ այդ լուրերը դրվել են շրջանառության մեջ, պարզապես երկու օր առաջ ճանապարհը փակեցին, Բավրայի անցակետը, և աղմուկ բարձրացավ. այդ հարցը մեզ հայտնի է, մենք տեղյակ ենք, նաև գիտեք: Ընդամենը ասեմ, որ ՀՀ-ն երկքաղաքացիության արգելք չի դնում, եթե խնդիր կա, ապա Վրաստանի իշխանությունների հետ է»,-ասաց Վանեցյանը:

 

ինչ վերաբերում է բանակ գնալ-չգնալուն, ապա ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ներկայացնում են փաստաթղթեր, որ անցել են զինվորական ծառայություն Վրաստանում, և դա հիմք է ծառայում ՀՀ-ում բանակ չզորակոչվելու համար. «Կրկնում եմ՝ այդ հարցի շուրջ արհեստական աղմուկ է բարձրացվել, այդ հարցին տեղյակ ենք, պետք չէ բարձրաձայնել դրա մասին, ավելիին ենք տեղյակ, քան ասվում է»:


Դիտարկմանը, թե խնդիրն այն է, որ ովքեր նախկինում ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ըստ ջավախքցիների, այժմ իրենց ՀՀ իրավապահ մարմիններն ասում են, որ  քաղաքացիություն ձեռք են բերել կեղծ փաստաթղթերի հիման վրա, օրինակ՝ կեղծ զինգրքույկ, ինչի համար պետք է զորակոչվեն բանակ կամ ենթարկվեն պատասխանատվության, և վրացական կողմն ասում է, որ խնդիրը ՀՀ իշխանությունների հետ է, իսկ ջավախքցիները պատրաստվում են դիմել ՀՀ կառավարությանը, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Ես տեղյակ եմ այդ և այլ հարցերի մասին, պետք չէ ավելորդ խնդիրներ առաջացնել ջավախահայերի համար»:

Հիշեցնենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ընդունել էր Բավրայի անցակետը փակած մի քանի ջավախահայերի:

 

 

 

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան