Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ժամը 21:00-ի սահմաններում։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



