Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառի հրաձգության զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազին:
Ռեմի Էյթսի խոսքով՝ մահացածը Լեհաստանի քաղաքացի է: Այլ մանրամասներ Փարիզի դատախազը չի հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին, չորրորդը մահացել էր հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ստրասբուգցի 29-ամյա Շերիֆ Շեկաթը կրակ է բացել Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով հինգ մարդ մահացել է, ևս 13-ը վիրավոր են: Շեկաթը հայտնաբերվել և սպանվել է իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների շնորհիվ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



