Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին (Олег Кравченко)։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



