Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ...«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական անվտանգության համատեքստում առկա մարտահրավերներ, լրատվությանն առնչվող և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, օտարերկրյա հատուկ ծառայություններ, ծուղակներ, մանիպուլ յացիաներ... Այս և մի շարք այլ թեմաներ տեղ էին գտել Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար–քննարկմանը: 
 
Պաշտպանել՝ հատկապես երիտասարդներին
 
Առաջին թեման տեղեկատվահոգեբանական ազդեցություններին է վերաբերում: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ընդգծեց՝ նշվածն այսօրվա մարտահրավերներից մեկն է, որը դիտարկում են հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության համատեքստում: Խոսքն Ադրբեջանից և Թուրքիայից եկող տեղեկատվահոգեբանական ազդեցությունների մասին է: «Տեղեկատվահոգեբանական անվտանգությունը կարևոր է ոչ միայն պետության և հանրության մասշտաբով, այլև կոնկրետ մարդկանց, մարդկանց խմբերի մասով. խոսքը հատկապես երիտասարդության մասին է: Եվ այստեղ մենք անձի տեղեկատվական անվտանգության ապահովման, նրան վտանգավոր տեղեկատվական ներգործությունից, տարաբնույթ մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից, հոգեկան աշխարհի ապակողմնորոշումից զերծ պահելու կարիք ունենք: Ադրբեջանում և Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է ոչ թե պարզապես կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ դրված է պետական հիմքերի վրա: Այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Եվ բոլորիս խնդիրն է անել այնպես, որ մեր հանրությանը, հատկապես երիտասարդներին պաշտպանենք այդ ազդեցությունից»,–ասաց Ա. Քինակցյանը: 
 
Նա խորհուրդ տվեց. «Մշտապես ուշադրություն դարձնել յուրաքանչյուր տեղեկատվական նյութի վրա, որը գալիս է նշված երկրներից, հնարավորինս մանրակրկիտ վերլուծել, կարծիքներ փոխանակել: Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և դա պետք է պրակտիկա դարձնենք»:
 
Անցնելով մանիպուլյացիաներին՝ նա շեշտեց, որ դրանք ուղղված են ստեղծելու տեղեկատվական ներգործության մի այնպիսի վիճակ, որը կազդի մարդու վարքագծի, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների, հոգեկան վիճակի վրա. «Օրինակ, մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ շատ ինտենսիվ կիրառվել է այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը: Կիրառվել է նպատակային, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լիներ մի վիճակ, որն, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտությանը: Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ, բայց դա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում: Կխնդրեի դրանք միշտ ուշադրության կենտրոնում պահել»:
 
«Անմեղ» թվացող իրավիճակները՝ հավաքագրման սկիզբ
 
Անցնելով հաջորդ թեմային՝ Ա. Քինակցյանը խոսեց այն մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն ի՞նչ եղանակով են ստեղծում ծուղակներ և ինչ մեթոդաբանություն են կիրառում հավաքագրական աշխատանքներում: Օգտագործելով հոգեբանական ներազդեցության հնարավորությունները՝ մարդուն կարող են գցել այնպիսի ազդեցության տակ, որի ժամանակ նա անելանելի վիճակում կհայտնվի:
 
«Ի վերջո, նա կարող է հայտնվել մի այնպիսի վիճակում, որ ստիպված համագործակցելու համաձայնություն կտա: Կան քաղաքացիների որոշակի կատեգորիաներ, որոնք հավաքագրման համար առաջնահերթ են դիտարկվում: Առաջին հերթին ռազմական բնագավառի հետ առնչություն ունեցող, ինչպես նաև՝ պետական, ծառայողական գաղտնիքների հետ առնչություն ունեցող մարդիկ են, ոստիկանության, այլ ուժային կառույցների, կառավարության, պետական կառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողները: Խմբի մեջ են նաև լրագրողները: Առաջին պլանում զինվորականներն են, երկրորդում առավել շատ ինֆորմացիա՝ հատկապես փակ ինֆորմացիա ունեցող մարդիկ: Որքան մեծ է ինֆորմացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ անձը կհայտնվի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»,–նշեց նա:
 
Խորհուրդներ. ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել
 
Առաջին հայացքից անմեղ թվացող իրավիճակները կարող են վերոնշյալ գործընթացի սկիզբը լինել: ԱԱԾ–ն իրական կյանքից վերցված իրավիճակներ է առանձնացրել: Օրինակ՝ Թուրքիայում հանգստի ժամանակ ևս կարող են ստեղծվել ծուղակներ:
 
«Առաջին խորհուրդը՝ պետք չէ զրույցի բռնվել այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում, կամ ովքեր ինչ–որ բան են խնդրում, կամ ինչ–որ բան են փորձում տալ: Դա կարող է վերածվել վեճի: Մարդը կմտածի, որ մեծ պատմության մեջ է և ինքն իրեն հարց կտա՝ ինչպե՞ս դուրս գալ դրանից: Եվ ձեզ կառաջարկեն դրանից դուրս գալու մեկ տարբերակ՝ համագործակցություն: Պետք է սովորել կտրուկ ոչ ասել: Պետք չէ վախենալ: Կտրուկ ոչ-ը, միգուցե, քաղաքավարի չլինի, բայց այն փորձված տարբերակ է՝ հետ են քաշվում: Կարող են պարզապես տալ մի բան, երբ կթվա, թե մի հուշանվեր է: Հետո կմոտենա ոստիկան ու կասի՝ սա էինք փնտրում՝ գողացված է: Շատ դեպքերում ոստիկանի համազգեստի տակ ուրիշ մարդիկ են ներկայանում, դա ընդունված ձև է հատուկ ծառայությունների համար: Պետք է հիշել նաև, որ «հաճելի» մարդկանց հետ ծանոթությունը երբեմն կարող է «մեղրային թակարդ» լինել: Այս տերմինն ուղիղ կապ ունի հատուկ ծառայությունների գործունեության հետ»,–ասաց նա՝ բերելով նախկին՝ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայության օրինակը, որն ամենաշատն է կիրառել այս մեթոդը:
 
«Համապատասխան բազաներում պատրաստում էին աղջիկների և տղաների, նույնիսկ ինֆորմացիա կար, որ օգտագործվում էին հատուկ օծանելիքներ, որոնք ավելացնում էին նրանց նկատմամբ ձգտումը»,–ասաց նա:
 
Ա. Քինակցյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում պետք է ցույց չտալ նաև դրամապանակը.
 
 
«Իսկ եթե տեսնում եք, որ, այնուամենայնիվ, ձեզ ստիպում են որևէ իր վերցնել, ինչ–որ մի բան անել՝ բղավեք, օգնության կանչեք: Դա մի բաղադրիչ է, որը կզգաստացնի մյուս կողմին: Պետք է գիտակցել նաև, որ ոչ բոլոր երկրներում եք երաշխավորված, որ ոստիկանությունը կպաշտպանի ձեզ. առաջին տեղում կլինեն իրենց քաղաքացիները՝ անկախ նրանից, թե ինչ է եղել: Այդ դեպքում պետք է անմիջապես հյուպատոսական ծառայության ներկայացուցչին կանչել, իսկ Թուրքիայի դեպքում՝ իրենց ոստիկանապետին: Մեծ հաշվով՝ պետք է ամեն ինչ անել, որ հասկանան՝ չեք հանձնվում, սադրանքի չեք տրվում»:
 
1993–ից մինչև հիմա՝ ավելի քան 2 տասնյակ գործակալ. ե՞րբ է հնարավոր ազատվել պատասխանատվությունից
 
ԱԱԾ աշխատակիցն ընդգծեց նաև, որ զոհի պատահական ընտրություն չի լինում. «Այնպես չէ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, թիրախային աշխատանք է տարվում, և նախօրոք որոշակի ուսումնասիրություն կա»:
 
ԱԱԾ աշխատակից, մայոր Տիգրան Դավիթավյանը ներկայացրեց նաև համացանցով նրանց կողմից իրականացվող հավաքագրման աշխատանքների մեթոդաբանությունը: Բերեց նաև օրինակներ, արդեն իսկ բացահայտված դեպքեր: 
 
Ընդհանուր առմամբ՝ 1993 թվականից մինչ օրս ձերբակալվել է 2 տասնյակից ավելի գործակալ՝ հավաքագրված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:
 
Այս մասին հայտնեց ԱԱԾ աշխատակիցը ու հավելեց. «Նրանց առջև եղել է խնդիր՝ հավաքել տեղեկություններ Հայաստանի ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքում հող նախապատրաստել՝ իրականացնելու դիվերսիոն–հետախուզական գործողություններ, մահափորձեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և այլն: Դրանք բոլորը բացահայտված են»:
 
Նա հայտնեց նաև, որ կան մարդիկ, ովքեր եկել, ներկայացել են ԱԱԾ մարմիններ ու հայտնել, որ հավաքագրվել են. «Իրենք շարունակում են հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը»:
 
Հարցին, թե տեղեկացրել և սկսել են աշխատել ձե՞զ հետ, Տ. Դավիթավյանը պատասխանեց, որ հատուկ ծառայությունների աշխատանքը նաև այդպիսի աշխատանք է ենթադրում. «Ֆիլմեր կան, կարող եք նայել, ավելի պարզ կլինի: Բավականին մեծ թվով ապատեղեկատվական ակցիաներ են իրականացվում: Դա գործունեության մի ձև է, երբ մեծ քանակությամբ ապատեղեկատվական տեղեկություններ են տրվում հակառակորդ պետություններին»:
 
Իսկ թե ինչ է սպասվում անձին, ում նկատմամբ ճնշում գործադրելով են ինֆորմացիա վերցրել, ԱԱԾ աշխատակիցը շեշտեց. «Եթե վերադառնալով՝ ներկայանում են ԱԱԾ մարմիններ և տեղեկացնում են, որ նման բան է եղել, ապա անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է»:
 
Ա. Քինակցյանն էլ լրացրեց. «Եթե որևէ արարք, այդ թվում՝ ուղղված սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ, կատարվում է ֆիզիկական կամ հոգեկան բռնության ներքո, որը թույլ չի տալիս անձին միջոցներ ձեռնարկել այդ արարքը կանխելու ուղղությամբ, ապա դա նույնպես հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍՆ Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանՈղբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հարցազրույց Ազա Բաբայանի հետ Խոր Վիրապում. շուտով․ Նարեկ Կարապետյան24 ժամ ջուր չի լինելու Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավը Արտաշատից. Ուղիղ«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին բացահայտել է իր կարիերայի սկզբնական շրջանի ամենամեծ գաղտնիքներից մեկը Վաշինգտոնը ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները Ուժեղ Հայաստան դաշինքը Արտաշատում է. Ուղիղ հեռարձակումՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան8 տարի առաջ արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ կապանցիներին. Նարեկ ԿարապետյանՇիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Տղամարդու մատները սրտիկ անելու համար չեն, այ կզած. Արշակ ԿարապետյանԶելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց Մի կողմից ուսանողական կյանքն են քաղաքականացնում, մյուս կողմից՝ քանդում են բուհական համակարգը․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը` Վազգեն Սարգսյանի մասինՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերը այսօրվա քարոզարշավի մասինԿանն 2026. Շերոն Սթոունը, Դեմի Մուրը, Կարլա Բրունին և Ջորջինա Ռոդրիգեսը ներկա են գտնվել «Ֆյորդ» ֆիլմի պրեմիերային Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Նոր նշաձող՝ տարածաշրջանում. «Նոա» ՖԱ-ն ներկայացրեց նոր մարզաբազան և «Noah Park»-ը՝ ապագայի ֆուտբոլային ու սպորտային քաղաքը (տեսանյութ, լուսանկարներ) ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն է