Վալերիյ Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Վրաստանում մեքենայի պետհամարանիշ է նվեր ստացել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ կցելով համապատասխան լուսանկարը:
«Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում...»,-գրել է Խառատյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



