Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենավառ հիշողություններս կապված են «Կարգին հաղորդման» հետ. Աննա Մարտիրոսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է կատակերգական դերասանուհի Աննա Մարտիրոսյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց «Կարգին հաղորդում» նախագծից: Այսօր Աննան մեզ հետ կիսվել է  «Կարգին հաղորդման» հաճելի հիշողություններով եւ պատմել է իր այսօրվա գործունեության մասին:

Աննա, Ձեզ հեռուստադիտողը ճանաչեց «Կարգին հաղորդումից», սակայն դրաավարտվելուն զուգահեռ կարծես դուք էլ պասիվացաք այս ոլորտում, հետաքրքիր է՝ինչո՞ւ, ինչո՞վ եք հիմա զբաղված:

- Կարգին հաղորդման շնորհիվ, ես դարձա ճանաչված, սակայն իմ պատմությունը սկսվեց 1992 թ-ից՝ «Մետրո թատրոն», հետո «Համազգային թատրոն», «Կամերային թատրոն», Թատերական ինստիտուտ, «Երիտասարդական Էկսպերիմենտալ թատրոն» և վերջապես Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Իմ գործունեության ընթացքում նաեւ նկարահանվել եմ տարբեր գովազդներում և տեսահոլովակներում, սակայն ամենավառ հիշողություններս կապված են «Կարգին հաղորդման» հետ, շատ ժամանակ է անցել, բայց մինչև հիմա ջերմությամբ, ժպիտով և սիրով եմ հիշում բոլորին:

«Կարգին հաղորդումից» իսկպաես սիրվելուց հետո ափսոսանք չկա՞, որ էկրանայինդադար տվեցիք, չէ՞ որ հեռուստադիտողը իր տեսակով մի փոքր «էգոիստ» է, նա սիրում է,որ արտիստները իրենց մասին հիշեցել տան:

- Կարգին Հաղորդումից հետո իսկապես դադար տվեցի, բայց ոչ երկար ժամանակով, այնուհետև ես ընդգրկվեցի Հ2 հեռուստաըկերության «Կադրերի բաժին» նախագծի մեջ, որը մեծ հաջողություն ունեցավ, այն իսկապես լի էր հումորով: Շատ ջերմ ընդունեց ինձ հեռուստաընկերությունը և ամբողջ նկարահանող խումբը, եթե լինեմ կարճ, կասեմ՝ սիրում եմ բոլորին:
Այնուհետ նկարահանվեցի «Նախաճաշ երկուսի համար» գեղարվեստական ֆիլմում և ևս մեկ ֆիլմում, որը դեռ էկրաններ չի բարձրացել, այդ պատճառով մանրամասներ չեմ կարող ասել: Նաեւ նախատեսվում է ևս մեկ գեղարվեստական Ֆիլմ, որտեղ նկարահանվելու համաձայնությունս արդեն տվել եմ, առայժմ  ավելի մանրամասններ հաղորդելու իրավունքը չունեմ:

Միգուցե երկար ստացվեց պատասխանս, պարզապես ուզում էի ասել որ, «Կարգին հաղորդումով» չի սահմանափակվել իմ գործունեությունը այս ոլորտում: Իսկ ինչ վերաբերվում է ափսոսանքին, պետք է ասեմ, որ միանշանակ ափսոսանք չկա և ես չեմ կարծում, որ հեռուստադիտողը «մի փոքր էգոիստ է», քանզի ամեն օր, երբ տանից դուրս եմ գալիս, ինձ ճանաչում են և ջերմ խոսքեր ու բարի մաղթանքներ են ասում, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Աննա, կցանկանայիք հիմա որեւէ, թեկուզեւ արդեն ընթացիկ նախագծում ներկայանալ:

- Այո, մեծ հաճույքով կմասնակցեմ նոր կամ ընթացիկ  նախագծերին, եթե առաջարկ ստանամ:

Ձեզ հեռուստադիտողը գիտի որպես կատակերգական դերասանուհի, իսկ դուք Ձեզայդպիսին համարո՞ւմ եք, այլ կերպ ասած, Ձեզ լուրջ, դրամատիկ դերերո՞ւմ եք աելի լավզգում, թե կատագերկական:

- Ես սիրում եմ մարմնավորել տարբեր կերպարներ, և ինչքան տարբերվում են կերպարները մեկը մյուսից, այնքան ավելի հետաքրքիր: Սիրում եմ աշխատանքային պրոցեսը: Ինչ խոսք, այս 22 տարվա մեջ, ինչ ես գտնվում եմ այս ասպարեզում, իմ խաղացած կերպարների մեջ գերակշռում են կատակերգական դերերը, բայց խաղացել եմ նաև դրամատիկ դերեր: Երկուսն էլ հոգեհարազատ են ինձ:

Այսօր բավականին շատացել են հումորային նախագծերը, հետաքրքիր կլինի լսել Ձերկարծիքը, կնշեք, թե ո՞ր ծրագրերն եք առավել հաճույքով դիտում եւ որոնք առհասարակչեք հավանում:

- Շատ նախագծեր կան, որոնք ես հաճույքով դիտում եմ, կան նաև նախագծեր,         որոնց հեռարձակման ժամանակ պարզապես ալիքը փոխում եմ: Չեմ ցանկանում անվանական  առանձնացնել  թե լավը, թե վատը:

 Աննա, սովորաբար մարդիկ սիրում են իմանալ իրենց սիրելի արտիստների անձնական կյանքի մանրամասները, մի փոքր կպատմե՞ք Ձեր կյանքի այդ հատվածի մասին: Ի դեպ, Ձեր լուսանկարներում հաճախ կարելի է տեսնել փոքրիկ մի աղջնակի, ո՞վ է նա:

- Ես ամունացած չեմ և երեխաներ չունեմ, իսկ նկարների փոքր աղջնակը քրոջս դուստրն է ՝ իմ Մարիշը, ես նրան այս աշխարհում ամենա - ամենաշատն եմ սիրում:

Աննա, բացի նշված գեղարվեստական ֆիլմերից առաջիկայում էլի պլաններ կա՞ն:

- Աստված առաջ, նախապես չեմ սիրում խոսել պլաներիս մասին: 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները