Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ադրբեջանական մամուլից օգտվելու հիգիենայի կանոններ կան, որոնք պետք է պահպանել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլի հրապարակումները հայկական մամուլում բազմացնելու և տարածելու երևույթի աննախադեպ աճ է գրանցվել: Եվ խոսքը ոչ թե ադրբեջանական կողմի տարածած այս կամ այն սուտը հերքելուն, այլ՝ ադրբեջանական ադրբեջանամետ, հակահայ շեշտադրումներով նյութերը թարգմանելուն և տարածելուն է վերաբերում:

Այս պարագայում բնական հարց է ծագում, թե Ադրբեջանի իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի կողմից հրապարակվող հակահայկական լուրերն ու ոչ հայանպաստ «տերմինաբանությունն» ինչո՞ւ է հայկական մամուլին այդքան գրավում: Եվ եթե խոսքը «բում» նյութեր հրապարակելու միջոցով ընթերցողներ շահելուն է վերաբերում, ապա պետք է հիշել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկար տարիներ գտնվում են բարիկադների տարբեր կողմերում և ադրբեջանական ցանկացած տեղեկություն չի կարող հակահայկական ծուղակներ ու տողատակեր չպարունակել: Եվ եթե այսքանն իմանալով, այնուամենայնիվ, շարունակվում է նույն գործելաոճը, ապա հարկավոր է պարզել, թե արդյո՞ք դա միտումնավոր չի իրականացվում, թե՞ դա ընդամենը մանկամտության, թյուրըմբռնման կամ մեկ այլ բանի հետևանք է:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող հարցին՝ նշեց, որ հայկական մամուլի ներկայացուցիչների համար բազմիցս պարզաբանումներ է տրվել, թե ադրբեջանական մամուլում Հայաստանին վերաբերող ցանկացած տեղեկության ինչ մոտեցում է հարկավոր ցուցաբերել:

«Ադրբեջանագետների և փորձագետների կողմից այդ ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել: Բազմիցս հրապարակվել են այն կանոնները, որոնց պետք է ուշադրություն դարձնել և թույլ չտալ, որ ադրբեջանական քարոզչական նյութերը վերաթողարկվեն հայկական ԶԼՄ–ների միջոցով: Վերջին տարիների ընթացքում ինչ–որ չափով հաջողությունների հասել էինք: Բայց հիմա ոչ բարձր որակի կայքերն այնպիսի արագությամբ են բազմանում, որոնք շարունակում են այն սխալները կրկնել, որոնց դեմ մենք տարիներ շարունակ պայքարում ենք: Այսինքն, ադրբեջանական քարոզչական նյութերը Հայաստան բերելու դեմ պայքարն անդադար պետք է իրականացնել, քանի որ այդ սխալների ցիկլն անդադար կրկնվում է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

Առաջին կանոնը, որը պետք է իմանալ, անհրաժեշտ է ստուգել աղբյուրի հավաստիությունը: Եվ եթե անգամ թվում է, թե տեղեկությունը հավաստի է, այնուամենայնիվ, հարկավոր է ստուգել բոլոր հղումները: Կարևոր է նաև փորձագետների հետ խորհրդակցելը, քանի որ շատ հաճախ չտիրապետելով որոշակի կարևոր մանրամասների՝ նյութի թարգմանիչն ինքը կարող է կոպիտ սխալներ թույլ տալ և վնասել երկրի վարկանիշին: Չի կարելի նաև թարգմանել և տարածել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից դաշտ նետված հակահայկական թեզերը, արտահայտությունները, այդ երկրի պաշտոնյաների կողմից Հայաստանի մասին արտահայտած կարծիքները: Եվ եթե, այնուամենայնիվ, ցանկություն կա անդրադառնալ ադրբեջանական կողմի այս կամ այն հայտարարությանը, ապա կարևոր է, որ այն մեկնաբանի մասնագետը:

«Այսինքն, ադրբեջանական մամուլից օգտվելու հիգիենայի կանոններ կան, որոնք արժե պահպանել: Եվ զարմանալի է, որ հաճախ նույնիսկ լուրջ և առաջատար ԶԼՄ–ների ներկայացուցիչներն անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Եվ այս առումով իրավիճակը դաշտում կրկին գնալով վատթարանում է, քանի որ առանձնապես որևէ մեկը դրանով չի զբաղվում: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ հայկական մամուլը հեղեղված է ադրբեջանական քարոզչությամբ, ինչը նախորդ տարիների աշխատանքի արդյունքում հաջողվել էր որոշակիորեն կասեցնել: Փորձագիտական մակարդակում կարողացել էինք հասնել նրան, որ նույնիսկ ադրբեջանական մամուլի կողմից հրապարակված տեղեկությունը «շեյր» անելը ամոթալի բան էր համարվում և դատապարտելի երևույթ էր, բայց հիմա, կարծես, ամեն ինչ կրկին փոխվել է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

Ադրբեջանագետի կարծիքով, այս հարցին հարկավոր է ինստիտուցիոնալ լուծում տալ և բացատրական աշխատանքեր տանել, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչու հակառակորդի՝ հստակ նպատակով գրած լուրը պետք չէ սեփական դաշտում տարածել: Կարևոր է ըմբռնել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչու չի կարելի պատերազմող երկրին հակառակորդի կողմից տարածվող քարոզչական տեղեկությունը նույնությամբ վերցնել, թարգմանել ու սեփական երկրում տարածել: 

«Հարկավոր է նման նյութերը մեր պաշտոնական կամ փորձագիտական տեսանկյունից բալանսավորել: Եվ դա ոսկե կանոն է: Բայց ինձ թվում է, որ այս խառնաշփոթի պայմաններում ով որտեղից ինչ հասցնում վերցնում դնում է լրահոսում: Այսինքն, այն, ինչ ներկայում կատարվում է, հիմնականում անփութության, ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Ես չեմ կարծում, որ կուսակցությունները չգիտեն, թե ինչ է իրենից ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում և չեմ կարծում, որ այն օգտագործում են իրար հանդեպ ներքաղաքական ճնշումներ գործադրելու համար: Իմ կարծիքով, նման մոտեցումը բացարձակ էֆեկտիվ չի կարող լինել, քանի որ խոսքը բոլորիս հայրենիքի մասին է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել