Դիլիջանի Թախտա թաղամաս տանող ճանապարհը կհիմնանորոգվի. այն երկար տարիներ գտնվում է անմխիթար վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40 մլն 326.1 հազար դրամ ֆինանսական միջոցները կուղղվեն Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Թախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



