Համազգային թատրոնը պատրաստվում է 4 նոր ներկայացմամբ համալրել խաղացանկը
ՄՇԱԿՈՒՅԹ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր ղեկավար կազմ ընտրելուց հետո նոր շունչ է առնում և պատրաստվում է համալրել խաղացանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
«Մենք արդեն իսկ սկսել ենք 4 տարբեր բեմադրությունների վրա աշխատել, քանի որ շատ արագ պետք է հարստացնենք մեր խաղացանկը»,- նշեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այժմ ընթացքի մեջ է Գի դը Մոպասանի «Թմբլիկը» նովելի, ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի՝ «Ճշմարտություն» պիեսի, Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի և Ժիրայր Փափազյանի «Ոչնչից մեծ աղմուկ» պատմվածքի բեմականացումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



