Սամարայի մարզում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍամարայի մարզում դեկտեմբերի 21-ին МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, ով տեղում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է tlt.ru»-ն՝ հղում կատարելով տեղի ճանապարհային ոստիկանության աղբյուրին:
«1976 թվականին ծնված տղամարդը, ով վարում էր MAN-180- ը, շարժվում էր Սիզրանի ուղղությամբ: Նախնական վարկածի համաձայն, 1967 թվականի ծնված ՀՀ քաղաքացին մեքենայի անցման ժամանակ գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը»,- տեղեկացնում է կայքը:
Հետաքննությունը կիրականացնեն Սամարայի մարզի Ստավրոպոլի շրջանի քննիչները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



