Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2018թ.-ին ԱՄՆ-ն ակտիվացնում է Հարավային Կովկասի հանդեպ իր քաղաքականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

2018 թվականը նշանավորվեց Հարավային Կովկասի  հանդեպ ԱՄՆ ցուցաբերած հետաքրքրությամբ, ինչը նախևառաջ դրսևորվեց բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերով:  ԱՄՆ նոր վարչակազմի՝ տարածաշրջանի երկրների հանդեպ աճող հետաքրքրությունը, նախևառաջ, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական մի շարք գործոններով, օրինակ՝ հարևան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացմամբ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նկատվող լարվածությամբ և այլն: Պատահական չէ, որ տարածաշրջան այցելած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջնային օրակարգային թեմաներից էին տարածաշրջանի երկրների՝ Իրանի հետ ունեցած հարաբերությունները, որտեղ ԱՄՆ-ն ակնկալում էր տարածաշրջանի երկրներից հաշվի առնել Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը: Մյուս կողմից պատահական չէր նաև այն, որ ԱՄՆ պաշտոնյաները կարևորում էին տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը՝ նախևառաջ այն դիտարկելով ռուսական  ազդեցության նվազեցման միջոց:

Կարևոր է անդրադառնալ Հարավային Կովկասի երեք երկրների հետ հարաբերությունների մասով նկատվող շեշտադրումների տարբերություններին: Օրինակ, եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն առաջնահերթ է համարում էներգետիկ համագործակցությունը, ապա Վրաստանի պարագայում շեշտադրվում է  գլխավորապես  անվտանգային համագործակցությունը: Ի տարբերության Ադրբեջանի, թե′  Հայաստանի և թե′ Վրաստանի հետ հարաբերություններում կարևորվում է երկրում ժողովրդավարական զարգացումները և համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ մեդիան և այլն:

Հաշվի առնելով այն, որ մեզ համար առավել հետաքրքրական է ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ստորև ավելի մանրամասն անդրադառնանք 2018 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած հիմնական զարգացումներին:

Չնայած թե՛ Հայաստանում և թե՛ ԱՄՆ-ում տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարևոր ներքաղաքական իրադարձություններ (Հայաստանում՝ իշխանափոխություն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ) հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ակտիվ էին հատկապես տարվա երկրորդ կեսին:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում նշանավոր իրադարձությունների շարքում էին, իհարկե, ԱՄՆ պաշտոնյաներ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, ինչպես նաև կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանի այցերը Հայաստան: Ընդգծենք, որ ԱՄՆ պաշտոնյաները հատկապես կարևորել են այն, որ այս փուլում երկկողմ հարաբերությունների զարգացման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ իրենց լիարժեք աջակցությունը հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում սկսված բարեփոխումների իրականացման հարցում: Բրիջիթ  Բրինքը Հայաստանի համար այս ժամանակահատվածը համարել էր պատմական, իսկ Ջորջ Քենթը նշել էր, որ երկրում տեղիունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետգործակցության հետագա ընդլայնումը:

 

Փորձագիտական և հանրային շրջանակներում հատկապես մեծ ուշադրության արժանացավ Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից մեզ համար կարևոր շեշտադրումների շարքում էր թերևս հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյայի կատարած շեշտադրումները: Կարևոր էր, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բոլթոնն ընդգծեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու  անհրաժեշտությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց  ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ավելի նախաձեռնող լինելու անհրաժեշտությունը՝ կարևորելով տարածարջանում ռուսական գործոնի նվազեցման անհրաժեշտությունը:

 

Փոխադարձ այցերի համատեքստում կարևոր էին ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի և Արարատ Միրզոյանի այցերն ԱՄՆ: Տիգրան Ավինյանը, հունիսի 29-ին մեկնարկած ԱՄՆ այցի շրջանակներում, հանդիպումներ է ունեցել շուրջ երկու տասնյակ ամերիկյան գործարար ասոցիացաների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություններ արդյունաբերության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության շուրջ: Համաձայն ներկայացված պաշտոնական տվյալների՝ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ, ինչպես նաև դրան հարջորդ Կանադա այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

 

ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր էր նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ հուլիսին ԱՄՆ կատարած այցը: Թեպետ այցը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակներում էր (այնտեղ Հայաստանը ներկայացրեց առաջին ազգային կամավոր զեկույցը),  այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ, ինչպես նաև տարբեր շրջանակաների հետ հայ-ամերիկյան փոխգործակցության խորացմանն ուղղված քննարկումները: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ կարևոր էր նաև Արարատ Միրզոյանի հանդիպումն ԱՄՆ կոնգրեսականների հետ:

Օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև համագործակցության շրջանակներում սեպտեմբերին տեղի ունեցավ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամավորների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների այցը Հայաստան: Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին՝ հատկանշական էր ամերիկյան կողմի պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները  որոշակի հետաքրքրություն են առաջացրել   ոլորտի գործարարների շրջանում, և նրանք շահագրգռված են մեր երկրում ներդրումներ կատարելու հնարավորությամբ:

ԱՄՆ-ում և Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության նոր հնարավորություններ են առկա, հատկապես երբ հաշվի ենք առնում ընտրություններից հետո Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի  («Հայ Դատի» հանձնախմբի) հայտարարությունը, որտեղ նշվում է, որ իրենց  հավանությունը ստացած կոնգրեսականների թեկնածուներից 90 տոկոսից ավելիին (180-ից 165-ին) հաջողվել է ընտրությունների արդյունքում ստանալ մանդատ:

Պաշտոնական հանդիպումների շարքում կարևոր էր նաև հունիսին տեղի ունեցած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն ԱՄՆ, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որ ժամանակ ՀՀ նախագահն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 

Երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևոր էին երկու երկների կողմից նոր դեսպաների նշանակումները:

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան նշանակվեց Վարուժան Ներսիսյանը, ով ունի դիվանագիտական ծառության ավելի քան 20 տարվա փորձ, անկասկած, կարող է նոր խթան դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Մյուս կողմից հատկանշական էր խորհրդային երկների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող ԱՄՆ դիվանագետ Լինն Թրեյսիի նշանակումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:  Սենատի լսումների ժամանակ իր ելույթում Լինն Թրեյսիին  ուրվագծեց ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական երեք ուղղությունները՝ մասնավորապես, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և անկախ լրատվամիջոցների աջակցությանը, որոնց ուղղությամբ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Որպես հայ-ամերիկյան հարաբերություններում տարվա ընթացքում գրանցված ուշագրավ իրադարձություն, անդրադառնանք նաև հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի EVN Report-ին տված հարցազրույցին, որի ժամանակ ԱՄՆ դիվանագետի կողմից շրջանառվեցին, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի ոչ միանշանակ թեզեր, որոնց նպատակն էր ստուգել այդ հարցերում հանրության տրամադրությունները:  

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ տարվա ընթացքում տարածաշրջանի հանդեպ ակտիվ քաղաքականություն ցուցաբերելով՝ ԱՄՆ նոր վարչակազմն առավելապես նպատակ էր հետապնդում կողմերի համար հստակեցնել խաղի կանոնները, ծանոթանալ առկա իրողություններին, պարզել տարածաշրջանային երկրների մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել ամերիկյան կողմի առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է մասնավորապես հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա կարող ենք փաստել, որ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները (երկկողմ նոր դեսպաների նշանակումներ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն, խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմված նոր խորհրդարան, ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում ձևավորված  նոր խորհրդարան) ստեղծում են նպաստավոր հիմքեր հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համար:

 

Լիանա Հովհաննիսյան

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին