Թուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
ԼԱՅՖԹուրքիան եւ ԱՄՆ-ը հունվարի 8-ին Վաշինգտոնում կքննարկեն Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։ Այս մասին ուրբաթ օրը ТRТ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Հունվարի 8-ին Վաշինգտոնում կանցկացվի հանդիպում, որի ժամանակ կքննարկվի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ չհստակեցնելով առաջիկա բանակցությունների մակարդակը։
Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կհանի իր զորամիավորումները Սիրիայից, քանի որ «Իսլամական պետությունը» պարտվել է եւ այլեւս սպառնալիք չի ներկայացնում։ 2000 մարդուց կազմված զորքի դուրսբերումն, ըստ մասնագետների, 60-100 օր կտեւի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



