Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:
Բացի ներկայացումից փոքրիկներին հնարավորություն էր տրված այցելել զվարճանքի կենտրոններ, ուր նրանց ընդունել են անվճար հիմունքներով:
Նրանց էր միացել Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ:




1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



