Ինդոնեզիայում հզոր ցունամի է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 43 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած հզոր ցունամիին զոհ է գնացել առնվազն 43 մարդ, կա 584 վիրավոր, հարյուրավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղետը գրանցվել է Ճավա եւ Սումատրա կղզիներում, որոնք տուժել են Կրակատաու գործող հրաբխի ժայթքումից:
Շատերն անհայտ կորած են համարվում:
Նշվում է, որ ծանր վնաս է հասցվել մեծ թվով շենքերի:
Աղետը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
Իշխանությունները կղզիների բնակիչներին եւ զբոսաշրջիկներին կոչ են անում մինչեւ դեկտեմբերի 25-ը լողափերից հեռու մնալ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



