Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանվել Գրիգորյանը մահից հետո պիտի հուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. Էդգար Էլբակեան

ԲԼՈԳ

Էդգար Էլբակեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՄԱՍԻՆ

• Ասելիքս տրամաբանված է, բայց և ի տարբերություն գրառումներիս մեծամասնության՝ հուզական, ուստի ներողամիտ պիտի լինեն նրանք, ում այն կարող է մարդկայնորեն հուզել։
• Ընտանիքի կողմից առարկության բացակայության դեպքում Մանվել Գրիգորյանը մահից հետո պիտի հուղարկավորվի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Երկրորդ տարբերակն անգամ չի կարող քննարկվել։ Լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի (հիմնադիր հրամանատար՝ Ռ․ Մարդանյան) զորավարը, որ դեռ ԽՍՀՄ օրոք Էդիլլվա ձորակում պարտիզանական կռիվ էր մղում սովետական օմօնի ու թուրքերի դեմ, մարդ, որին չկոտրեց ո՛չ իր, ո՛չ սիրած կնոջ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնվելը, հրամանատար, որը ասեց ու արեց, որ «իշքան էլ վատ ըլնի, էնքան մեր համար հեշտ ա, մե՛կ ա՝ ոչ թե գյուղերը պիտի տանք, այլ մենք Ֆիզուլին հարուր տոկոս պտի վերցենք» (https://goo.gl/rQrULB)՝ թուրքի գյուղերից դատարկելով հազարավոր քառակուսի կիլոմետրերով հողեր, որտեղ հայկական կազմակերպված զորք վերջին անգամ Բագրատունիների վախտ էր էղել, կամային ֆանատիկ, որ ամենածանր՝ 1993-1994 թթ․ պատերազմաշրջանում ռազմաճակատի ամենաքայքայված ու բարդ հատվածներում՝ Հորադիզում ու Մարդակերտում կատարեց իր ստորաբաժանման առջև դրված մարտական խնդիրը, չի կարող ունենալ վերջին հանգստի այլ վայր, քան Եռաբլուրը։ 
• Շատ կներեք, իհարկե, բայց եթե պատերազմի ժամանակ հարյուրավոր այլ սփյուռքահայերի, Ջավախքի հայերի ու վերջապես հայաստանցիների պես դեպի Ղարաբաղ դեղորայք հասցրած, մեկ-մեկ էլ՝ տեսանկարահանող սարք բռնած և զուտ պետության նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի ցածր լեգիտիմության շնորհիվ թուրքական ազգայնական քայլերգի հնչյունների ներքո հողին հանձնված Սարգիս Հացպանյանի տեղը Եռաբլուրն է, բա գեներալ Մանվելի տեղը ո՞րտեղ է՝ Էջմիածնի քաղաքային գերեզմանո՞ցը, թե՞ դա էլ լայաղ չեք տեսնելու։
• Ու առհասարակ․ Մանվելի մասին երկար կարելի ա բանավիճել, ու համոզված եղե՛ք, որ ինչ-որ մի կետից զրույցը դադարելու ա լինել նրա պատերազմական արժանիքների, հետպատերազմյան ենթադրյալ հանցանքների կամ բարոյական նկարագրի մասին։ Մանվելը հավաքական կերպար ա, և ինչպես մյուս դաշտային հրամանատարների ու պատերազմական հերոսների պարագայում, այս դեպքում էլ բանավեճն ինչ-որ կետից վերածվելու ա մտածողական ու գաղափարախոսական մի պարզ հարցի, թե արդյոք մենք ունե՞նք զուտ հայաստանյան ազգային օրակարգ, որով հողը, ու կներեք նացիստական բառիս համար՝ կենսատարածքը բարձրագույն արժեք են, ըստ այդմ՝ հող ազատողը՝ բնական հարգանքի արժանի մարդ, թե՞ մենք առաջնորդվում ենք միմիայն տվյալ ժամանակաշրջանի իմպերիալիստական աշխարհի, «կոմինտեռնի» թելադրած «թրենդային» օրակարգերով։
• Վազգեն Սարգսյանը մի անգամ կիսաաբսուրդային բաժակաճառ ա ասել Մանվելի մասին՝ պնդելով, որ վերջինս Անդրանիկից ավելի ուժեղ հերոս ա, որովհետև հող ա գրավել։ Համեմատությունը մի շարք առումներով, իհարկե, վալիդ չի, բայց մտորելու ու խորհելու տեղ հաստատ տալի՛ս ա։ Մտորե՛ք ու խորհե՛ք…

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել